ՔԿ-ի պարզաբանումը փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունների մասին

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։

«2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք:

Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել:

Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին: Այդ ընթացքում աշխատասենյակ է եկել Կ․ Ալավերդյանը՝ ներկայանալով որպես ձերբակալվածներից մեկի փաստաբան։
Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից: Ըստ հաղորդման՝ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին’ մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է:

Դեպքի առթիվ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 489-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. հունիսի 8-ին, ներկայացված միջնորդությունները բավարարելով, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երկուսի նկատմամբ, այդ թվում նաև Կ․ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։

Մեղադրյալ Կ․ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալներից երեքի վրա մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վարչական շենքում առկա տեսախցիկներից կատարված, քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններն ստանալու համար։

Բացի այդ, Կ․Ա․-ն հունիսի 7-ին հաղորդում է տվել նույն օրը Ոստիկանության կենտրոնական բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս վարույթը փոխանցվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով։
Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է, անաչառ քննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։