Բոլորս պետք է հետևություններ անենք․ Անդրեասյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության հայտի մերժման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք հայտ էինք ներկայացրել, որովհետև դա մեր քաղաքականությունն է, մենք շարունակաբար փորձում ենք մեր երկրում անցկացնել խոշոր սպորտային, միջազգային մրցաշարեր»,- այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։   Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Այդ մասին որոշումն ընդունվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայում գումարված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմետեի նիստում:  Առաջնությունն ընդունելու հայտ էին ներկայացրել նաև Երևանը և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան։ 

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի հայտը չի ընդունվել, դա կապվեց այս տարի անցկացված ծանրամարտի եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպի հետ։ Անդրեասյանի խոսքով՝ միջազգային ֆեդերացիան պետք է մեկնաբանի իր որոշումները, ենթադրություններ անել չի ցանկանում։ 

«Իհարկե, լավ կլիներ, որ մեզ մոտ անցներ, և կարծում եմ, որ այն հայտը, որը մենք ներկայացրել էինք, շատ որակյալ էր, բայց կայացվեց այն որոշումը, որ կայացվեց։ Դա մեզ համար ոչինչ չի փոխում, մեր օրակարգը մնում է նույնը, մենք զարգացնում ենք սպորտը, շարունակում ենք Հայաստանը դիրքավորել որպես սպորտային խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնող, կազմակերպող երկիր և այս քաղաքականությունը շարունակելու ենք»,- ասաց Անդրեասյանը։

Անդրադառնալով Երևանում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի վառելու դեպքին՝ Անդրեասյանը նշեց, որ այդ իրադարձությունը բացասական ազդեցություն ունեցավ առաջնության անցկացման ընկալման վրա, ըստ Անդրեասյանի, նաև փորձ արվեց այդ միջադեպը բավականին խեղաթյուրված ներկայցնել տարբեր ատյաններում։ 

«Եվ սա այն անցանկալի հետևանքներն են, որոնց մասին մենք հենց այդ օրերին էլ ասում էինք, և կարծում եմ, որ սա բոլորիս հետևություններ անելու տեղ պետք է տա»,- ասաց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ աշնանը Հայաստանը կհուրընկալի Սամբոյի աշխարհի առաջնությունը, իսկ 2027-ին՝ Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան