Ադրբեջանին չի հաջողվի Ռուսաստանից քարտ-բլանշ ստանալ մեծ պատերազմ սկսելու համար. Մանվել Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ռազմատենչ ագրեսիան ուղիղ կապ ունի հայաստանյան իրադարձությունների հետ. Ալիևը սարսափում է հեղափոխության կրկնությունից Ադրբեջանում ու փորձում է հանրության ուշադրությունը կենտրոնացնել ԼՂ խնդրի և պատերազմի վերսկսման վտանգի վրա:

«Բնական է, դա կապված է հայաստանյան իրադարձությունների հետ: Շատերը դա թերագնահատում են, բայց հիմնականը հենց դա է: Ալիևը սարսափում է այդ իրադարձությունների կրկնությունից»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանը նաև փորձում է շոշափել միջագային հանրության տրամադրությունները՝ պատերազմ սկսելու համար: «Ադրբեջանը հույս ունի, որ կարող է առաջին հերթին Ռուսաստանից ստանալ մեծ պատերազմի իրավունք: Ապրիլյան պատերազմը կրկնելն անհնարին է, փորձել են էս 2 տարվա մեջ, և տեսան, որ կրկնել անհնար է»,- նշեց քաղաաքագետը:

Ադրբեջանի հույսն այս հարցում, ըստ Սարգսյանի, այն է, որ ռուսներին կարող են դուր չգալ Հայաստանի վերջին իրադարձությունները: «Որևէ գործողություն անելու համար, հիմա արդեն միայն խոշոր զենք կարելի է օգտագործել, բայց դրա համար թույլտվության ստանալը, իհարկե, դժվար է: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով ինչ-որ հարց լուծի Հայաստանում, եթե նման խնդիր լինի»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, որ բացի դա, Ռուսաստանը բավական դրական հարաբերություններ ունի Հայաստանի նոր ղեկավարության հետ:

«Նիկոլ Փաշինյանը, երբ Մոսկվայում էր, կենտրոնական դեմքերից մեկն էր Պուտինի մոտ: Սակայն անգամ եթե Ռուսաստանը դժգոհություն ունենա, բացարձակ իրեն պետք չէ Ադրբեջանը: Ադրբեջանն առանց այդ էլ Ռուսաստանի համար մեծ գլխացավանք է, շատ մեծ գլխացավանք»,- շեշտեց քաղաքագետը:

Վերջինս դժվարացավ ասել՝ հեղափոխության ալիքը կհասնի՞ Ադրբեջան, եթե ռազմական գործողություններ սկսվեն. «Դա ոչ ոք չի կարող ասել: Ադրբեջանում եթե ինչ-որ մի բան լինի, պիտի ներիշխանական պրոցեսներով լինի»:

Մանվել Սարգսյանը վստահ է, որ Ադրբեջանին չի հաջողվի Ռուսաստանից քարտ-բլանշ ստանալ մեծ պատերազմ սկսելու համար: «Հայաստանի հարցը լուծելու համար Ադրբեջանին քարտ բլանշ տալը Ռուսաստանի համար պրոբլեմների մեծ աղբյուր է: Ադրբեջանը թշնամի պետություն է Ռուսաստանի համար»,- նկատեց նա:

Մանրամասները դիտեք Մանվել Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան