Արդյո՞ք Ալիևը ռազմավարական շրջադարձ կանի դեպի ԵՏՄ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են Ադրբեջանի շփումները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ։  Մասնավորապես, մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, մինչ այդ՝ մայիսի 17-ին նա Բաքվում ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ քննարկելու միության հետ համագործակցության հարցերը։

Հունիսի 8-ին էլ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը որպես հյուր մասնակցեց Սոչիում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

ԵՏՄ-ի հետ ինտենսիվ շփումներն Ադրբեջանում քննարկումներ են առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Էլշադ Միրբաշիրօղլուն նշել է Բաքվի ակտիվ մասնակցությունն «իր ազգային շահերին համապատասխանող հարթակներին՝ ընդգծելով Ադրբեջանի տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հսկայական ներուժը»։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում քննարկումներին կարող է ծառայել Բաքվի տնտեսական շահերին՝ հատկապես հաշվի առնելով ԵՏՄ անդամ երկրների հետ կայացած քաղաքական հարաբերությունները և բազմակողմ տնտեսական կապերը՝ Հայաստանից բացի։

Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասիմլին, մինչդեռ, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չպետք է ԵՏՄ անդամ դառնա՝ հաշվի առնելով ներկա հանգամանքները։ Նա նշել է, որ չնայած Ռուսաստանն Արցախում ռազմական ներկայություն ունի, Մոսկվան ներգրավված է պատերազմի մեջ և ենթարկվում է պատժամիջոցների։ Գասիմլին առաջարկել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները միայն մասնակցեն ԵՏՄ նիստերին՝ վերահաստատելու իրենց սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նա նշել է՝ քանի որ ուկրաինական հակամարտության և ռուս-արևմտյան առճակատման ելքը մնում է անորոշ, Ադրբեջանը փորձում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ որոշակի հարցերի շուրջ՝ միաժամանակ Ռուսաստանի հետ իր մտերմությունn ազդարարելով նման հարթակներում մասնակցելու միջոցով։

Գասիմլին կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին կախված է լինելու Ուկրաինայի պատերազմի ելքից։ Եթե ​​Ռուսաստանը հաղթի  և տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն ունենա, կարող է առաջանալ Ադրբեջանի՝ Միությանն անդամակցելու հավանականությունը: Քաղաքագետը, սակայն, դա քիչ հավանական է համարում։

ՌԴ տարբեր պաշտոնյաներ ևս պարբերաբար խոսում են Ադրբեջանի ու ԵՏՄ-ի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտության մասին։ Մայիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան. Իսլամական աշխարհ. Կազանֆորում» XIV միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել էր, որ ռուսական կողմը զգալի ներուժ է տեսնում Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար։

«Հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը, նրա տնտեսության կառուցվածքը, արտաքին առևտուրը, ազգային զարգացման ծրագրերը՝ մենք այստեղ լավ ներուժ ենք տեսնում Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար»,- ասել էր նա։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ում Ադրբեջանի հայտնի լոբբիստները հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակն է՝ «Բաքուն վերադարձնի պատերազմում ռուսական աջակցության դիմաց պարտքերը»։

Մասնավորապես, ռուս հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը  հայտարարել էր՝ «ժամանակն է, որ Բաքուն միանա ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին», քանի որ Ղարաբաղի հարցը, իբր, լուծված է։

«Մոսկվան ամեն ինչ արել է՝ ինչ պահանջվում էր, կատարել է իր խոստումները։ Մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության կնքմանը, մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, հակառակ դեպքում իրավիճակն այսպիսի տեսք ունի՝ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ պատասխան ենք ստանում՝ «ոչ մի դեպքում, ոչ դաշնակցային ուժ»։ Մի՞թե դրա համար է անցկացվում հեռանկարային Մոսկվա-Բաքու առանցքը, որը դիրքավորում էր Ադրբեջանին որպես Հարավային Կովկասում գլխավոր ռազմավարական դաշնակցի։ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցումը կդադարեցներ որևէ կողմի խոսակցությունը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և դրա համար նրան պիտի օգնենք։ Այդպիսով, Ադրբեջանն ու Հայաստանը կհավասարվեն, և Ադրբեջանը կարող է իրեն ավելի ազատ զգալ»,-հայտարարել էր Դուգինը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։

Էմմա Չոբանյան