Ղազախստանում անտառային հրդեհները 14 մարդու կյանք են խլել․ երկրում համազգային սուգ է հայտարարվել

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի Աբայի շրջանում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները, թանձր ծուխը ծածկել է հարևան Ժետիսուի  շրջանները՝ քամու ուղղության փոփոխության պատճառով, հաղորդում է  Currenttime TV-ն։

Հրդեհը սկսվել է հունիսի 8-ին Սեմեյ-Օրմանի պետական ​​անտառային բնական արգելոցում, հրդեհաշիջման ժամանակ 14 անտառապահ է զոհվել։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել զոհվածներին մեդալներով պարգևատրելու մասին։ Հունիսի 12-ը երկրում սգո օր է հայտարարվել։

ԱԻՆ ղեկավար Սարիմ Շաիպխանովը հայտարարել է, որ իրավիճակը կայուն է և վերահսկելի, սակայն ջերմաստիճանի բարձրացման և բուռն քամու պատճառով հրդեհի հետագա տարածման վտանգ կա։

«Այն տեղայնացնելու համար մենք ստեղծել ենք բավարար խմբավորումներ։ Շուրջ 1,5 հազար անձնակազմ՝ հրշեջներ, անտառային պահպանության, պաշտպանության և ՆԳ նախարարության աշխատակիցներ։ Նաև աշխատում է շուրջ 300 միավոր տեխնիկա և 12 ուղղաթիռ»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հրդեհի տարածքը գնալով փոքրանում է և այժմ կազմում է մոտ 43 հազար հեկտար։

Էմմա Չոբանյան