Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզմանը վնասվածք է ստացել. նա վերադարձել է Ռոստով
Խորեն Բայրամյանն ազգային հավաքականի մարզման ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«31-ամյա կիսապաշտպանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով»,- նշված է հաղորդագրությունում։
Բայրամյանը հրավիրվել էր ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար։
Հունիսի 16-ին Ուելսում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կխաղա Լատվիայի հավաքականի հետ: