Ամերիկացի դիվանագետի խոսքերը Բաքվում դժգոհություն են առաջացրել․ ինչու Բայրամովը չի մեկնել Վաշինգտոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Միրզոյան-Բայրամով բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ հետաձգվել են Բաքվի առաջ քաշած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների երկրորդ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ՝ մայիսի 1-ից 4-ը։ Բանակցությունների 2-րդ փուլի ժամկետների մասին Փաշինյանը հայտարարել էր հունիսի 1-ին մոլդովահայերի հետ հանդիպման ժամանակ։

Թե ինչ տեխնիկական խնդիրների պատճառով է չեղարկվել հունիսին նախատեսված հանդիպումը, Երևանում պատասխան չունեն։ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը միայն նշեց՝ Երևանը սպասում է, որ Բաքուն այդ տեխնիկական խնդիրները շտկի, որպեսզի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպեն։ Փաշինյանի թիմակիցը վստահ է, որ հանդիպումն այս ամիս լինելու է։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վաշինգտոնյան հանդիպման հետաձգումն ադրբեջանական շանտաժ է համարում։

Հունիսի 13-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Բայրամովը հենց այդ այցի պատճառով է չեղարկել հունիսի 12-ի հանդիպումը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը սա քիչ հավանական է համարում։ Քաղաքագետը, առանց ամերիկացի դիվանագետի անունն ու նրա հայտարարության բովանդակությունը բացահայտելու, ընդգծում է՝ հայտարարությունն առնչվում է կոնֆլիկտի կարգավորմանը, ինչը Բաքվում կողմնակալ են գնահատում։

Միրզոյան-Բայրամով բանակցությունների նոր ժամանակացույց չի նշվում։ Երևանը հայտնում է, որ Բաքուն պետք է հստակեցնի, իսկ այնտեղից սլաքներն ուղղում են դեպի հյուրընկալող պետություն։ Պաշտոնական Վաշինգտոնը ևս առայժմ լռում է։ Ամերիկյան կողմը մինչ այս նաև հանդիպման հետաձգման պատճառների մասին չի խոսել։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը Միրզոյան-Բայրամով հանդիպման հստակ ժամկետներ նշելուց խուսափել է։ Ամերիկացի պաշտոնյան միայն հայտնել է, որ արտգործնախարարներին անհամբեր սպասում են Վաշինգտոնում՝ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան