Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրներ ներգրավվեն ՀՀ-Ադրբեջան գործընթացում, սակայն եռակողմ հայտարարություններին համապատասխան․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի չափանիշները մշակելու հարցում։

«Ռուսական կողմը շարունակում է ջանքերը լիովին համապատասխան եռակողմ հայտարարություններին՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ համալիրը, այդ թվում, իհարկե,  խաղաղության պայմանագրի ստորագրման առաջմղումը»,- ասել է Գալուզինը։

Նա բնական ու տրամաբանական է անվանել գործընթացը, որ Բաքուն ու Երևանն ուղիղ են քննարկում խաղաղության պայմանագրի տեքստը՝ նշելով, որ « Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունները մնում են հայ-ադրբեջանական կարգավորման անվիճելի ճանապարհային քարտեզը»։

Գալուզինը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է Կովկասից դուրս մղել Մոսկվային։ Նա ասել է, որ «Վաշինգտոնն ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, և խանգարել այդ գործընկերությանը»։

Գալուզինը նաև հավելել է, որ Ռուսաստանը դեմ  չէ, որ այլ երկրներ նույնպես նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, բայց «ոչ խոսքով, այլ գործով» և «եռակողմ հիմնարար հայտարարությունների հունով»։

Էմմա Չոբանյան