Պատահե՞լ է՝ ռեստորանում նստած լինեք, հեռավոր անկյունում ծխեն․ Աղազարյանը՝ Թորոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նշվեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանել 8 տոկոս. ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտների դեպքում 18 և ավելի տոկոսով, օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:
Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար: Տուգանքի չափը 300.000 դրամ է:

Նախագիծը ներկայացնելուց հետո պատասխանելով պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ ինչո՞ւ առավել չի խստացվում հատկապես ծխախոտի արտադրանքի իրացումը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ խստացումները հաճախ բացասական հետևանքների են բերում, ըստ նրա՝ բարձր գների դեպքում մարդիկ ավելի էժան և անորակ ծխախոտ են օգտագործում, ինչն առավել վնասակար է առողջությանը:

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծիք հայտնեց «Ակնհայտ է և ապացուցված, որ ծխախոտի գների բարձրացումը բերում է ծխողների թվի հստակ կրճատմանը»:

«Պատահե՞լ է՝ սրճարանում կամ ռեստորանում նստած լինեք, հեռավոր անկյունում ծխեն»,- դիմելով Արսեն Թորոսյանին՝ հետաքրքրվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ես նախ՝ աշխատաում եմ ռեստորաններում չլինել, երկրորդ՝ աշխատում ենք այնպես անել, որ համակարգային ձևով այդ երևույթը հնարավորինս քչանա, և իմ ինդիվիդուալ փորձառությունն այստեղ քիչ կարևոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։