ԱՄՆ-ն Ադրբեջանին պիտի ճնշի, որ խոսի Արցախի ժողովրդի հետ․ թե չէ՝ պատերազմի հիմք կլինի այս հաշտությունը. Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Իրավունքի և ազատության կենտրոնի հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Հայաստանյան և ադրբեջանական հասարակությունները, պետությունների ղեկավարները, կարծես, նոր ընտրանքի առջև կանգնած լինեն՝ լուծել կոնֆլիկտը խաղաղությա՞մբ, թե՞ շարունակել դիմակայությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում մեղադրում են այն բանում, որ նա, ասենք, Ալիևի սպառնալիքներին ի պատասխան չի հայհոյում, ասում են՝ դու էլ պետք է արժանի ձևով պատասխանես, ապա Ադրբեջանից տեսնում ենք սպառնալիքներ երկրի ղեկավարի շուրթերից, որ պետք է Արցախի ՊՆ-ն ցրեք և այլն։ Ի՞նչ են ուզում հասարակությունները և ի՞նչ են ուզում ղեկավարությունները։

-Միշտ էլ, տարիներ շարունակ, առնվազն 1990-ական թվականներից հետո, 2000-ականների ընթացքում գոնե ինձ համար, և ես այդ մասին շատ հաճախ խոսել եմ, ակնհայտ է եղել իշխանությունների և հասարակությունների ցանկությունների տարբերությունը։ Երկար տարիներ Հայաստանում և Ադրբեջանում իշխանության են եղել պատերազմի կուսակցությունները, ըստ էության՝ նույն կուսակցության տարբեր թևերը՝ ադրբեջանական և հայկական թևը։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում հաղթողը պատերազմի կուսակցությունն էր։ Ալիևի մասին խոսք չկա՝ նա, ըստ էության, մինչև այսօր դեռ այդ կուսակցության միանձնյա լիդերն է այնտեղ։ 2018-ին մեզ մոտ իրավիճակ փոխվեց, եկան նոր ուժեր, որոնք պետք է, որ պատերազմի կուսակցությունից չլինեին, գոնե այդպես էր թվում։ Բայց նրանք նույնպես տեղավորվեցին այդ տրամաբանության համատեքստում, արդյունքը մենք արդեն տեսնում ենք՝ հանգել ենք պատերազմի, հանգել ենք պարտության, և երբ բոլոր նրանք, ովքեր պահանջում են Փաշինյանից կամ Հայաստանը ներկայացնող կամայական մեկից այնպիսի պատասխան, ինչպիսին իրենք կցանկանային, որ Հայաստանից հնչեր, նրանք մի քիչ իրականության հետ չեն ցանկանում հաշվի նստել։ Ցանկությունը, երևի, տրամաբանության մեջ է, բայց պարտությունը թելադրում է իր կանոնները։ Այլ խնդիր է, որ մեր իշխանությունները երկրի ներսում ագրեսիվ են, երկրի դրսում՝ հակառակը, ագրեսիվության բացարձակ պակաս են ցուցաբերում, բայց եթե նրանք լինեին մի փոքր շրջահայաց և երկրի ներսում նույնպես չլինեին ագրեսիվ, այլ փորձեին հասկանալ հասարակական տրամադրությունները, ապա համահունչ կլինեին և, գուցե, շատ ավելի նորմալ ընկալվեին։

-Բայց ես Ձեզ հիշեցրի, որ նրանց քննադատում են, որ դուք ագրեսիվ չեք դրսում։

-Նրանք ագրեսիվ չեն, որովհետև ենթարկվում են պարտության թելադրանքին։ Պարտությունն է նրանց պարտադրում չլինել ագրեսիվ, սա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը եկավ իշխանության, շարունակեց մնալ պատերազմի կուսակցության տրամաբանության մեջ, հասցրեց պատերազմի և պարտության, և այդ պարտության փաստաթուղթը, որ ստորագրեց, արդեն հնարավորությունից զրկում է նրան լինել ագրեսիվ։ Դա էր պատճառներից մեկը, որ հետպատերազմական ամբողջ շրջանում մենք ասում էինք, որ ՀՀ-ն պետք է ներկայացնի բոլորովին այլ մեկը, մարդ, որը կապ չունի պարտության հետ։ Փաշինյանը, որը պարտության ճարտարապետներից մեկն է, չի կարող հաղթած երկրի նկատմամբ ցուցաբերել այն ագրեսիվությունը, որ ցուցաբերում է հաղթած երկրի ղեկավարը պարտվածի նկատմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան