Հուրգադայում շնաձուկը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա և կերել նրան
Քաղաքականություն
08.06.2023 | 21:55Եգիպտական հանգստավայրային Հուրգադա քաղաքի Dream Beach հյուրանոցի լողափի մոտ այսօր շնաձուկը հարձակվել է ռուսաստանցու վրա ու կերել նրան: НТВ-ի հաղորդմամբ՝ տղամարդու ընկերուհին, որը նույնպես ջրի մեջ է եղել, կարողացել է փրկվել:
Այժմ մոտակա հյուրանոցներում ոչ ոքի թույլ չեն տալիս ծովը մտնել։
Տեղի ունեցածից հետո ՌԴ հյուպատոսությունից կոչ են արել ռուսաստանցիներին զգոնություն պահպանել ջրում գտնվելիս, խստորեն առաջնորդվել Եգիպտոսի իշխանությունների կողմից սահմանված լողալու և սուզվելու արգելքներով։
Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը շնաձկան հարձակման հետևանքով տղամարդու զոհվելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: