Մայք Փենսը մուտք է գործում նախագահական քարոզարշավ՝ խոստանալով «նոր ղեկավարություն». VOA

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Դոնալդ Թրամփի իշխանության տարիներին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը՝ ամերիկացիներին խոստանալով «նոր ղեկավարություն»։

«Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ Այովա նահանգից հղած տեսաուղերձի միջոցով նախկին փոխնախագահը հայտարարել է՝ «նոր ժամանակները պահանջում են նոր ղեկավարություն»։

«Այսօր մեր երկրին և մեր կուսակցությանը հարկավոր է առաջնորդ, ով, ինչպես նախագահ Լինքոլնն է ասել, ցուցադրում է իր լավագույն որակները»,- ասել է Փենսը։

Ավելի վաղ՝ նախկին փոխնախագահը ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2024թ․ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու մասին իր հայտարարությունը։ Այն անհրաժեշտ փաստաթուղթ է՝ ընտրություններին առաջադրվելու համար։

Ինդիանայի նախկին նահանգապետ և հավատարիմ պահպանողական Փենսը ծրագրում է մեծ քարոզարշավ անցկացնել Այովայում, ուր նրա պահպանողական մոտեցումները բազամթիվ հարցերի շուրջ, ներառյալ՝ աբորտի արգելման վերաբերյալ, կարող են օգնել նրան շահել պահպանողական ընտրողների, այդ թվում՝ ավետարանականների ձայները:

Փենսի խորհրդականները կարծում են, որ Այովա նահանգում Հանրապետական կուսակցության բավականաչափ անդամներ կան, որոնք կաջակցեն նրան։

Նախկին փոխնախագահի միանալը Սպիտակ տուն տանող մրցավազքին նշանակում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունենալու է ևս մեկ մրցակից։ Թրամփի հարաբերությունները Փենսի հետ վատացան 2021 թվականի հունվարի 6-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ նախկին նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:

Մայք Փենսը սուր քննադատության ենթարկեց և հրաժարվեց աջակցել Դոնալդ Թրամփին, երբ վերջինս փորձում էր հասնել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկմանը, որոնց համաձայն՝ հաղթանակ էր տարել Ջո Բայդենը։