Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ծանոթանալ ռուս-բելառուսական ԱԷԿ-ի կառուցման ու ֆինանսավորման համակարգին

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ քննարկել իրենց տարածքում ատոմակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև ագրեգատների հզորության հետ կապված չափորոշիչները։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներն այցելել են «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդես, որտեղ ծանոթացել են տարբեր համատեղ նախագծերին։

«Ռոսատոմի» տաղավարում պատվիրակությունների ղեկավարներին պատմել են ռուս-բելառուսական ատոմակայանի համատեղ նախագծի մասին։

«Սա համաշխարհային բեսթսելլեր է՝ երկու հզոր ագրեգատ՝ յուրաքանչյուրը 1200 մեգավատտ հզորությամբ»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Այս պահին Բելառուսի ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը փորձարկվում է։

Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրել նախագծի ֆինանսավորման համակարգին։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրեն հայտնել են՝ «Ռոսատոմն» առաջարկում է կառուցել ընդամենը 1200 մեգավատ հզորությամբ բլոկներ, բայց ոչ ավելի ցածր։

«Մենք էլ «հազարանոց» ունենք, որ կառուցում ենք, կարող ենք և՛ 600 մեգավատ, և՛ 400, բայց դրանք կլինեն մի փոքր ավելի թանկ նախագծեր»,- ասել է Լիխաչովը։

Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և, ի թիվս այլ հարցերի, խոսել արդյունաբերական գնի մասին։

«Այսօր մենք պետք է գնային քաղաքականություն քննարկենք։ Մենք պատրաստ ենք քննարկել։ Նույնը մեր ղազախ գործընկերների պարագայում՝ մենք պատրաստ ենք»,- ասել է ՌԴ վարչապետը:

Էմմա Չոբանյան