Պետությունը 2 ամիս կոծկել է բարձրաստիճան ոստիկանի՝ անչափահասին բռնության ենթարկելու դեպքը․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ

-Այսօր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսել է վերջին շրջանում ոստիկանական բռնությունների շարքի մասին, հայտարարեց, որ այս իրավիճակն ընդհանրապես բացառվել չի կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ, և կարող են լինել եզակի դեպքեր, կարևոր է պետության արձագանքը՝ երկու դեպքում էլ  ծառայողական քննություն է իրականացվել։ Ինչպե՞ս կգնահատեք ոչ միայն այս արձագանքը, այլև պետության արձագանքը։

-Նախ՝ խոսելով ընդհանրապես բռնության մշակույթի մասին, հատկապես՝ ոստիկանական համակարգում, ուզում եմ ասել, որ դա պետք է բացառվի, որովհետև ոստիկանությունն ինքնին հանրային կարգը պաշտպանող և հանրության շրջանում վստահություն վայելող կառույցներից մեկը պետք է լինի։ Այն չպիտի լինի մի կառույց, որը հանրության շրջանում վախ կամ խուսափոխական զգացմունք է առաջացնում։ Քաղաքացին հանգիստ պետք է ահազանգի ոստիկանություն ցանկացած խախտման պարագայում, ցանկացած դժվարին իրավիճակում, այդ թվում՝ ընտանեկան բռնության պարագայում։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ ոստիկանությունն ինքն է բռնություն գործադրողը, ապա ի՞նչ եք սպասում քաղաքացու պատկերացումային դաշտում փոփոխությունից։

-Տեսեք՝ փոխնախարարն ասում է՝ հնարավոր չէ մեծ ծառայության մեջ բացառել նման դեպքերը, և կարևորը պետության արձագանքն է։ Նույն Դիլիջանի դեպքում տեղի ունեցավ հանրային մեծ ընդվզում՝ զղջման հիմքով ՔԿ-ի կողմից գործը համարյա փակելու որոշման դեմ։ Դատախազությունը դրանից հետո արձագանքեց, և վերաբացեցին գործը։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ի՞նչ ավարտ կունենա այս գործը, կարող է՝ հանգչի հանրային բողոքը և․․․

-Ես համաձայն եմ, որ բացառել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք նախ շատ արատավոր պրակտիկաների հետ։ Տարիներ շարունակ ոստիկանությունը եղել է բռնության գործիք և մահակ հասարակության տարբեր ընդվզումները, տարբեր հանրային միջոցառումները ճնշելու համար։ Շատ լավ մենք դա տեսել ենք, նույնիսկ հիմա՝ տարբեր հանրային բողոքի ակցիաները ճնշվում են ոստիկանության բիրտ ուժով, ինչն ինձ համար կոնկրետ, որպես իրավապաշտպանի, անընդունելի է, որովհետև ուժի կիրառումը պետք է լինի իրավաչափ, ոստիկանության բարձրագույն պրոֆեսիոնալիզմի շրջանակում, ինչը մենք չենք տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան