Թուրքական լիրան նոր ռեկորդային նվազագույնի է հասել

Լուրեր

07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

Հունիսի 7-ին թուրքական լիրան նվազել է 7 տոկոսով՝ հասնելով 2021 թվականի պատմական անկումից ի վեր նոր ռեկորդային նվազագույնի, գրում է Duvar-ը։

Նշվում է, որ մայիսի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո լիրան ճնշման տակ է հայտնվել։ Այն հասել է 22,98-ի՝ մեկ դոլարի դիմաց։ Ավելի վաղ ևս մեկ ռեկորդային նվազագույն էր գրանցվել՝ 23,16 լիրա՝ մեկ դոլարի դիմաց՝ այս տարվա կորուստները հասցնելով ավելի քան 19 տոկոսի։

Էրդողանը հանգստյան օրերին հայտարարել է կառավարության նոր կաբինետի ձևավորման մասին՝ ֆինանսների նախարար նշանակելով նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքին, որը լավ համբավ ունի օտարերկրյա ներդրողների շրջանում։ Շիմշեքն ավելի ուշ հայտարարել է, որ տնտեսական քաղաքականությունը պետք է վերադառնա «ռացիոնալ» հիմքի:

Շուկաները սպասում են նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակմանը։

BlueBay Asset Management-ից Թիմ Էշն ասել է, որ «տեսնում են քաղաքականության կարգավորում»։

«Կարծում եմ՝ մենք տեսնում ենք Շիմշեքի ռացիոնալ քաղաքականության մղելու ազդեցությունը»,- ասել է նա։

Այս տարվա մեծ մասի ընթացքում թուրքական իշխանությունները գործնական դեր են ստանձնել արտարժույթի շուկաներում՝ օգտագործելով տասնյակ միլիարդավոր դոլարների պահուստներ, որպեսզի լիրան կայուն պահեն։

Էմմա Չոբանյան