Թուրքիայում նշանակված նոր կառավարությունը դիտարկվում է որպես Էրդողանի ավտորիատար իմիջը մեղմելու փորձ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս հրապարակված նոր կառավարության կազմը, որում առանցքային պաշտոններում ներկայացված են իրենց նախորդների համեմատ ավելի պրոֆեսիոնալ գործիչներ, դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Էրդողանի ավտորիտար կառավարման համատարած ընկալումը մեղմելու փորձ, ասվում է Turkish Minute-ի անդրադարձում։

Մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելուց հետո Էրդողանը հունիսի 3-ին երդման արարողությունից հետո ներկայացրեց նոր կառավարության կազմը։

Նա գանձապետարանի և ֆինանսների նախարար է նշանակել Մեհմեդ Շիմշեքին՝ միջազգային հեղինակություն ունեցող հուսադրող գործչի: Շիմշեքը 2009-2015 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը և մինչև 2018 թվականը՝ տնտեսության գծով փոխվարչապետի պաշտոնը: Էրդողանն արտաքին գործերի նախարար է նշանակել Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանին, իսկ պաշտպանության նախարար՝ Թուրքիայի ԳՇ պետ, գեներալ Յաշար Գյուլերին։

Բելգիական ծագմամբ թուրք դիվանագետ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, որը զբաղեցրել է Ալժիրում երկրի դեսպանի պաշտոնը, դարձել է ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարարը և կառավարության միակ կին անդամը:

Շատ դիտորդներ, լրագրողներ ու սոցիալական ցանցերի օգտատերեր նշում են, որ նոր ձևավորված կաբինետը մանրև է Էրդողանի կողմից՝ բարելավելու իր և իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իմիջը՝ ներկայացնելով որպես «ժողովրդավարական» և արժանիքների վրա հիմնված նշանակումներ:

Էրդողանին լայնորեն քննադատում են միանձնյա իշխանություն հաստատելու համար, հատկապես այն բանից հետո, երբ 2017 թվականին Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի հանրաքվեով, որը նրան հսկայական լիազորություններ տվեց։ Նրան նաև մեղադրում են պետական պաշտոններում ընկերներին նշանակելու մեջ։

Դյուքի համալսարանի տնտեսական և քաղաքական զարգացման բաժնի պրոֆեսոր Թիմուր Քուրանը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ Թուրքիայի նոր կաբինետը «հաճելիորեն զարմացնում է», քանի որ առանցքային տեղերը զբաղեցնում են պրոֆեսիոնալները, այլ ոչ թե «ծաղրածուները»։

«Կա՛մ Էրդողանն այժմ իրեն բավական ապահով է զգում՝ հրաժարվելու իր նախարարներից, որոնց հիմնական գործառույթը թվում էր բևեռացումն ու մշակութային պատերազմներ վարելը, կա՛մ նախագահը մեղմացնում է իր ռեժիմի կերպարը՝ որպես մարտավարական նահանջ, մինչ իր օգնականները զբաղվում են իր ստեղծած տնտեսական աղետով»,- գրել է Քուրանը։

Մոսկվայում բնակվող թուրք վերլուծաբան Քերիմ Խասն էլ ասել է, որ Էրդողանը, միգուցե, նշանակել է Բրիտանիային ու ԱՄՆ-ին ամենահակված կաբինետը։ Նա հավելել է, որ չկա նույնիսկ մեկ նախարար, որը կարող է ռուսամետ համարվել։

«Կարծում եմ՝ առաջին անգամ էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մասնակցում երդմնակալության արարողությանը: Հատկանշական էր նաև, որ Դողու Փերինչեքի ներկայությամբ Էրդողանն իր երախտագիտությունը հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին»,- ասել է նա։

Ուլտրաազգայնական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Փերինչեքը հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշմամբ և Էրդողանին աջակցությամբ։

Լրագրող Թարեք Թորոսը TR724 լրատվական կայքի համար գրած հոդվածում նշել է, որ Էրդողանը «նահանջում է հետին պլան և կազմակերպում է առաջնագծում վերադասավորումներ», ռազմավարություն, որը նա «խելամտորեն իրականացնում է» իր յուրաքանչյուր նախագահական ժամկետի սկզբում:

Ջան Օքար անունով Թվիթերի օգտատերն էլ գրել է, որ ֆինանսների նոր նախարար Շիմշեքին պետք է «շատ փող» առաջարկած լինեն պաշտոնը ստանձնելու համար, քանի որ նա «բավականաչափ խելացի է՝ իմանալու, որ երբ ժամանակը գա, իրեն կջախջախեն»։

«Ես այնպես կծիծաղեմ, երբ Էրդողանը հեռացնի նրան ու ոչնչացնի»,- գրել է նա։

Շիմշեքը, որը հայտնի է Էրդողանի ոչ ավանդական քաղաքականության դեմ ելույթներով, մինչև 2018 թվականը զբաղեցրել է էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետի պաշտոնը՝ նախքան հրաժարական տալը։

Էմմա Չոբանյան