Ստոմատոլոգիա դիմողների թիվն ավելի բարձր է, քան բուժական գործ դիմողներինը․ Կարո Նասիբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Ընթանում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի ասուլիսը: Թեմա՝ հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։

Ստոմատոլոգիա դիմողների թիվը ավելի բարձր է, քան բուժական գործ դիմողներինը․ ասաց Կարո Նասիբյանը։

Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։

«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում», – ասել է Կարո Նասիբյանը։

Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։

Թե կոնկրետ որ մասնագիտություններն են նախընտրում դիմորդները, Կարո Նասիբյանը պարզաբանեց. «Ինչպես գիտեք, տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական մասնագիտություններով, ու բոլոր բուհերում սկսեցին դասավանդել այդ մասնագիտություններով: Դիմորդների թիվն անհամեմատ բարձր է ՀՊՏՀ «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն» մասնագիտությունների համար: ԵՊԲՀ-ում ակտիվություն ենք նկատում «Ստոմատոլոգիա» մասնագիտության դեպքում: Այն կարծես թե ավելի բարձր է, քան «Բուժական գործ»-ի դիմորդների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում։