Ալեքսեյ Նավալին ևս մեկ դատ է շահել ՄԻԵԴ-ում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բանտարկված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հերթական գործն է շահել։ Մասնավորապես, Ստրասբուրգի դատարանը ՌԴ իշխանություններին մեղավոր է ճանաչել 2020 թվականին Նավալնիի թունավորման գործով քրեական գործ հարուցելուց և պատշաճ հետաքննություն անցկացնելուց հրաժարվելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Նավալնիին բարոյական վնասի փոխհատուցում վճարել 40 հազար եվրոյի չափով։

Նշվում է, որ ՌԴ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը։ Փաստաթղթում ասվում է, որ Նավալնին բողոքել է ՌԴ իշխանությունների՝ իր դեմ սպանության փորձի հետ կապված քրեական գործ հարուցելուց հրաժարվելու և արդյունավետ հետաքննություն չկատարելու վերաբերյալ։

«Նա պնդում է, որ թունավորվել է քիմիական նյութով, որին հասանելիություն են ունեցել միայն պետական ​​անվտանգության ծառայությունները, և բողոքել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննություն անցկացնել»,- նշել են դատավորները։

Նրանք որոշել են, որ ՌԴ-ի իրականացրած հետաքննությունն անհասկանալի է և հաշվի չի առել տուժողի՝ դատավարությանը մասնակցելու իրավունքը։

Էմմա Չոբանյան