Պետք է էականորեն ավելացնել ԱԳՆ բյուջեն․ Արսենյանը հորդորում է չխնայել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

«2024 թվականին ԱԳՆ պետբյուջեն պետք է էականորեն մեծացած լինի և չպետք է առաջնորդվի բազայինից: Չեմ կարծում, որ մենք պետք է այդտեղ խնայողության գնանք և հետո էլ ասենք, որ մենք մեր գործունեության մեջ տնտեսել ենք այսքանը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«ԱԳՆ-ի, ՊՆ-ի պարագայում այդ տնտեսումը ոչ մի գործնական բան չի տալու, ընդհակառակը՝ պետք է էականորեն ավելացնել ներկայացուցչությունները, ծախսերը, դիվանագետների քանակը այն երկրներում, որոնք ներգրավված չեն այս պրոցեսում. այս պրոցեսների ավարտից հետո մենք 0-ից չենք կառուցելու այն հարթակը, որը պետք է ապահովի մեր կյանքի սիներգիան: Հիմա պետք է ցանենք, որ հետո կարողանանք հնձել»,- հավելեց պատգամավորը:

«Երբ ես ասում էի, որ փոխարժեքի պատճառով մենք տնտեսում ենք ունեցել, ես դա որպես արդարացում էի նշում,- պատասխանեց Միրզոյանը։ – Ի դեպ, հիմա աֆրիկյան մայրցամաքում ներկայացուցիչ ունենք ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև Եթովպիայում:

Եվ հիմա լրջորեն մտածում ենք ներկայացուցչություններ հիմնել նաև Քենիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում, բայց սա դեռ թղթին հանձնված չէ, ֆինանսների նախարարության, կառավարության հետ համաձայնեցված չէ: Սա բնականոն գործընթաց է, և փորձում ենք ընդլայնել աշխարհագրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։