«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է․ առաջադրվել է 676 թեկնածու

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն այժմ ավարտված է: Այս մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2024 թ. մրցանակի առաջադրումների փուլն սկսել էր դեռ 2022 թ. հունիսի 1-ից՝ կոչ անելով համայն մարդկությանն առաջադրելու մերօրյա հերոսների: Ընդհանուր ստացվել է 730 հայտ 74 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Քենիայից, Հայաստանից, Նիգերիայից, Գերմանիայից, Պակիստանից, Կանադայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Իրանից: Մրցանակի համար առաջադրվել է 676 եզակի թեկնածու:

«Կյանքում ինձ բախտ է վիճակվել հանդիպելու եւ ճանաչելու այնպիսի մարդկանց, որոնք, հավատարիմ իրենց հանձնառությանը, մշտապես ձգտում են օգնել մարդկանց: Եվ ես գիտեմ, որ ճանաչման արժանանալը կարող է վճռորոշ լինել՝ հնարավորություն տալով նրանց շարունակելու մարդկանց փրկելու նվիրական գործը: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանդիպելու 2024 թ. «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին», – ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:

Մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը մանրամասն կուսումնասիրի բոլոր հայտերը եւ կկազմի վերջնացուցակ, որն էլ կներկայացնի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովի անդամներն արդեն կընտրեն 2024 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ հետո՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

«Ուրախ եմ, որ «Ավրորան» շարունակում է միջոցներ տրամադրել աշխարհին՝ ճանաչելու եւ հարգանքի տուրք մատուցելու մարդասերներին՝ օգնելով նրանց կապ հաստատել միմյանց հետ եւ միասին պայքարել ընդդեմ բռնության եւ անարդարության»,- նշեց «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանին:

«Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա 2024 թ. գարնանը: Նա կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ եզակի հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

Լուսանկարում՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ԿԴՀ Գոմայի շրջան կատարած այցի ժամանակ. սեպտեմբեր 2022 թ.