Անչափահասի ծեծի դեպքով նման աղմուկ եթե չլիներ, կասկածում եմ, որ այսօր կալանքի որոշում կլիներ. փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

«Անչափահասների նկատմամբ բռնության կիրառումը այն անձանց կողմից, ումից երեխաներն անկնկալում են պաշտպանություն (կլինեն դրանք իրավապահ մարմինների ներկայացուցիչները, թե ծնողները կամ ուսուցիչները) շատ ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենում։ Այս առումով, կարծում եմ, իրավապահի կողմից երեխայի ծեծի ենթարկվելը նրա վրա բռնության ազդեցությունը կրկնապատկել է,- այս մասին «Ո՞վ պետք է պաշտպանի երեխայի իրավունքները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը՝ անդրադառնալով վերջերս Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա տղային ծեծի է ենթարկելու դեպքին։

Փորձագետի դիտարկմամբ՝ այս մասնավոր դեպքի մասին խոսելով՝ կարելի է առնվազն երեք համակարգային խնդրի մասին բարձրաձայնել․ «Առաջին՝ անչափահասների նկատմամբ բռնությունը ամենացցուն օրինակն է, այն շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանում, շատ դեպքերում քրեական գործ չի հարուցվում, և մենք չենք իմանում այդ դեպքերի մասին։

Երկրորդ համակարգային խնդիրը, որը, կարծում եմ, պետք է քննվի նաև Առողջապահության և աշխատանքի տեսչության կողմից, աշխատանքում ներգրավված երեխաների իրավունքների պաշտպանությունն է։ Այստեղ բարեփոխումների լուրջ կարիք ունենք։

Եվ երրորդը՝ երեխաների մասնակցությամբ, երեխաների վերաբերյալ նյութերի լուսաբանումն է։ Անչափահասի ծեծի դեպքով նման աղմուկ եթե չլիներ, կասկածում եմ, որ այսօր կալանքի որոշում կլիներ։ Լրատվամիջոցների և քաղհասարակության արձագանքի շնորհիվ է, որ այսօր այս արդյունքն ունենք։ Բայց արդյո՞ք հնարավոր չէր այս նույն նյութը ցուցադրել՝ փակելով երեխայի դեմքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։