Փրկարարները հայտնաբերել են Արծվանիկ-Կարմրաքար հատվածում մոլորված քաղաքացուն` ոտքի վնասվածքով
Հունիսի 4-ին` ժամը 19։41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ ոտքի վնասվածքով և մոտեցրել ավտոմեքենային։