Վրաստանը տատանվում է Եվրամիության ու Ռուսաստանի միջև․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

Կիևին ռուսական զինուժի հարվածների և սպասվող ուկրաինական հակահարձկման ֆոնին՝ հետխորհրդային մեկ այլ հանրապետություն ուշադիր հետևում է զարգացումներին։ 2008 թվականին Վրաստանը կարճատև պատերազմի մեջ էր Մոսկվայի և ռուսամետ անջատողականների հետ՝ կորցնելով Հարավային Օսիան ու Աբխազիան։ Թեմային անդրադարձել է «Ամերիկայի ձայնը»։

«Վրաստանի համար Ռուսաստանը հեռավոր մի երկիր չէ: Խուրվալեթի գյուղում պատնեշներ են՝ Հարավային Օսիան բաժանելով մնացյալ երկրից։

Եվրամիության դիտորդներն օգնում են կայունություն ապահովել «Վարչական սահմանագծի» երկայնքով:

«Այսօր հատկապես այստեղ ենք, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում, որ, իրոք, հակամարտությունը շատերի համար չի ավարտվել»,- ասում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խոսնակ Կլաաս Մաեսը:

Մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ծերովանի բնակավայրում հակամարտությունն, իհարկե, ավարտված չէ: Այնտեղ բնակվում են այդ պատճառով 15 տարի առաջ Հարավային Օսիայից տեղահանված հազարավոր մարդիկ: Այսօր կյանքը գրեթե նորմալ է թվում… ։

… Սակայն այստեղ ոմանք այն կարծիքին են, թե ինչ տեղի է ունենում Ուկրաինայում՝ հազարավոր մղոններ հեռավորության վրա, կարող է որոշիչ նշանակություն ունենալ Վրաստանի համար՝ իր տարածքներն ազատագրելու առումով:

«Եթե Ուկրաինան հաղթի, մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք։ Եթե ոչ, մենք ոչ մի շանս չենք ունենա»,- ասում է Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Նան Չկարեուլին:

Մայրաքաղաք Թբիլիսիում և երկրի այլ բնակավայրերում բազմաթիվ վրացիներ սատարում են Ուկրաինային և Եվրամիությանը անդամակցելուն։

Այստեղ, սակայն, նաև ուժեղ զգացմունքներ կան Ռուսաստանի և հազարավոր ռուսների նկատմամբ, որոնք ժամանել են գործնական կամ քաղաքական պատճառներով՝ Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի ագրեսիայից հետո:

«Այստեղ գտնվող ռուսները պետք է տուն վերադառնան»,- ասում է Թբիլիսիի բնակիչ Գալբեն:

Քննադատներն ասում են, որ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը չի արտացոլում երկրի արևմտամետ նկրտումները:

Մայիսին Մոսկվա-Թբիլիսի թռիչքների վերսկսումը, ինչն ի ցույց է դնում երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացումը, Վրաստանում բողոքի ալիք բարձրացրեց:

Տարվա սկզբին զանգվածային ցույցեր եղան ընդդեմ, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի, որը վերաբերում էր արտերկրից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին: Կառավարությունն, ի վերջո, նահանջեց՝ հետ վերցնելով նախագիծը։ Շատերի դիտարկմամբ, իշխանությունների առաջարկած այդ օրինագիծը Ռուսաստանի հետ մերձենալու ևս մեկ նշան էր։

«Ըստ էության, Վրաստանի ողջ բնակչությունը՝ մեծամասնությունը տևական ժամանակ է սատարում է Վրաստանի եվրոպական ապագան, նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելը։ Եվ իհարկե, իշխանությունը դեմ է դուրս եկել այդ ալիքին»,- ասում է Իրակլի Փորչխիձեն՝ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից:

Երկրի խորհրդարանում իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն ասում են, որ հավատարիմ են ժողովրդավարությանը և Եվրոպային, բայց պետք է պրագմատիկ լինել՝ հաշվի առնելով ազդեցիկ հարևանին՝ Ռուսաստանին: Առայժմ, ըստ երևույթին, իշխող ուժն ավելի մեծ ժողովրդական աջակցություն ունի, քան ընդդիմությունը:

Առջևում երկու կարևոր իրադարձություններ են՝ Եվրամիությունը վերանայելու է Վրաստանի թեկնածության հայտը՝ մի շարք բարեփոխումներ առաջարկելուց հետո, և երկրում 2024 թվականին նախագահական ընտրություններ են: Երկուսն էլ կարող են որոշիչ լինել, թե որ ուղղությամբ է շարժվելու Վրաստանը առաջիկա ամիսներին ու տարիներին»,- ասված է հոդվածում: