Պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից․ Քյարամյանը՝ անչափահասին ծեծի ենթարկած պաշտոնյայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դիլիջանի բաժնի քրեական բաժանմունքի պետը գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունից ազատվել։ Այս մասին Ազգային ժողովում 2022թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիարզորությունների տիրույթից դուրս է, բայց, այնուամենայնիվ, որպեսզի պարզ լինեի, կուզեմ ներկայացնել ՔԿ-ի և անձամբ իմ մոտեցումը նման երևույթներին։

Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել։ Դա քննչական կոմիտեի մոտեցումներին հակասող մոտեցում է։ Դա մենք չենք ընդունում, ու մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,- նշեց քննչական կոմիտեի նախագահը։

Նա հավելեց, որ դատախազությունը ևս կիսում է այս կարծիքը, և վերադաս դատախազն արդեն վերացրել է հսկող դատախազի կայացրած որոշումը` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
«Գիտեմ, որ հանրության շրջանակում բացասական արձագանք կա այդ տեսանյութի տարածումից հետո, ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով, միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,-ասաց Քյարամյանը։
Նա նշեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու հանգամանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։