Ուկրաինայում Պուտինի ագրեսիվ պատերազմը հսկայական ռազմավարական ձախողում է․ Բլինքեն

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիում հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է «ցանկացած նախաձեռնություն»՝ լինի դա Չինաստանից, Բրազիլիայից կամ այլ երկրից, որը կօգնի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բովանդակալից դիվանագիտական ​​աշխատանքի համար, գրում է VOA-ն։

Միաժամանակ, նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ագրեսիվ պատերազմը հսկայական ռազմավարական ձախողում» է անվանել է, որի արդյունքում Ռուսաստանը հայտնվել է շատ ավելի վատ վիճակում։

«Երբ նայում ենք նախագահ Պուտինի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին, կասկած չկա, որ Ռուսաստանն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև լայնածավալ ներխուժումը։ Այնտեղ, որտեղ Պուտինը պատրաստվում էր ուժ ցուցադրել, ցույց տվեց թուլություն: Այնտեղ, որտեղ նա մտադիր էր պառակտում մտցնել, միավորեց։ Սա պատահական չէ, սա ուկրաինացի ժողովրդի խիզախության ու համերաշխության, խոհուն, վճռական և արագ գործողությունների ուղղակի արդյունքն է, որ մենք և մեր գործընկերները ձեռնարկել ենք Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ բոլոր գործողությունները, որոնք ԱՄՆ-ն ու դաշնակիցներն անում են ի պատասխան ռուսական ներխուժման, ունեն մեկ նպատակ՝ օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։

«Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, պատրաստ է աջակցել Ուկրաինայի պաշտպանությանն այսօր, վաղը և այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Եվ հենց այն պատճառով, որ մենք պատրանքներ չունենք Պուտինի նկրտումների վերաբերյալ, մենք կարծում ենք, որ ուժեղ Ուկրաինան, որը կարող է զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած ագրեսիայից, լուրջ դիվանագիտության և իրական խաղաղության նախապայման է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Միաժամանակ, Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է «ցանկացած նախաձեռնություն», որը կարող է օգնել Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք կաջակցենք  ջանքերին՝ լինեն դրանք Բրազիլիայի, Չինաստանի, թե այլ երկրների կողմից, եթե նրանք կօգնեն գտնել արդար և կայուն խաղաղության ուղի, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ նրա՝ «արդար և կայուն խաղաղությունը» պետք է պաշտպանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքները։

Էմմա Չոբանյան