Հայտնի են մեդալի հավակնորդների քննությունների օրերը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաման է ստորագրել՝ 2022-2023 ուստարում ՀՀ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություններ կազմակերպելու մասին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդ սովորողների համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկելու և քննական աշխատանքները ստուգելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, նշանակվել նախարարության ներկայացուցիչներ և հաստատվել հանձնաժողովի անհատական կազմը:

Հրամանով սահմանվել է, որ կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 7-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 21-ին:

Վերոնշյալ դպրոցների տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ քննությունների անցկացումը պատշաճ կազմակերպելու համար: