Հունիսի 4-ին Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
Հասարակություն
01.06.2023 | 20:44ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:
Հունիսի 4-ին՝ ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: