Որ դեպքում կստորագրվի խաղաղության պայմանագիրը․ Ալեն Սիմոնյանը հստակ կետ է նշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում շարունակում են բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։ Արդյո՞ք Երևանի համար սկզբունքային է փաստաթղթի ստորագրումը՝ ամրագրելով ադրբեջանական զորքերի հետքաշումը ՀՀ սուվերեն տարածքից ու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմների ներառումը․ այսօր Factor TV-ն հետաքրքրվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այս կետերը Հայաստանի իշխանությունների համար կարևոր են և եթե այս հարցերի շուրջ քննարկումները չլինեին, ըստ Սիմոնյանի, խաղաղության պայմանագրի բովանդակությունը չէր լինի։

Առայժմ հստակություն չկա՝ ադրբեջանական զորքերը դուրս են գալու Հայաստանի օկուպացված տարածքներից, դրանից հետո՞ է կնքվելու խաղաղության պայմանագիրը, թե՞ դա ֆիքսվելու է՝ որպես առաջիկայում կատարվելիք պայման։ Նշենք, որ ադրբեջանական կողմը մինչ այս պահը երբևէ չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Այժմ ռիսկեր կան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի առանց զորքերի դուրսբերման, Ադրբեջանն այդ քայլին չի էլ գնա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան երկարաժամկետ գործընթաց են, ուստի խիստ անհրաժեշտ է, որ զորքերի հետքաշումը լինի նախապայման։

2021 թվականի մայիսին ու նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերն օկուպացրել են ՀՀ տարածքներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով և շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն չի փորձում դուրս գալ, այլ նաև լեգիտիմացնում է իր՝ ՀՀ տարածքում ապօրինի գտնվելը։ Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը զորքերը ձևականորեն հետ կքաշի, բայց ցանկալի արդյունք ստանալուց հետո գործընթացը կտապալի։

Տիգրան Աբրահամյանի այս մտահոգությունների ֆոնին Ալեն Սիմոնյանը կարևորում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության պահպանման երաշխավորների առկայությունը։ Սակայն Երևանին առայժմ հայտնի չէ, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային երաշխիքներն ո՞վ է ստանձնելու։ Ալեն Սիմոնյանն առանց ուղղակի անուն նշելու դժգոհում է ռուս խաղաղապահներից։

Չնայած Ալեն Սիմոնյանն արձանագրում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ձախողումը, սակայն կարծում է, որ միջազգային երաշխիքները պետք է մեկ պետություն ստանձնի, որպեսզի երկու կամ ավելի պետությունների տարաձայնությունների պատճառով հայկական կողմը չտուժի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան