ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզում ևս մեկ նախակրթարան է հիմնել

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Լոռու մարզային իշխանությունների և այլ գործընկերների հետ համակարգմամբ և համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայրում նոր նախակրթարան է հիմնել: Չկալովը համայնքի ամենափոքր բնակավայրերից է, որի չափահաս բնակչության թիվը 156 է, իսկ երեխաներինը՝ 46: Այսօրվանից այս փոքրիկ գյուղում ապրող 12 երեխա վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենա, իսկ փոքրիկներից 6-ն արդեն իսկ հաճախում են նախակրթարան:

2014-2017 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները Թումանյան խոշորացված համայնքի 10 բնակավայրերից 4-ում արդեն հիմնել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ: Այսօրվա դրությամբ համայնքի 5 բնակավայրերում (Աթան, Ահնիձոր, Մարս, Շամուտ և Չկալով) բնակվող փոքրիկները նախակրթարան են հաճախում: Թումանյան համայնքը հոգում է նախակրթարանի պահպանման, գույքի կառավարման, ինչպես նաև դաստիարակների աշխատավարձի հետ կապված ծախսերը:

«Այս նախակրթարանը շատ կարևոր է և՛ իմ, և՛ որդուս համար: Այստեղ նա սովորում է այն, ինչը ես չեմ կարող սովորեցնել նրան տանը, օրինակ, սոցիալական հմտություններ ու խաղ այլ երեխաների հետ: Այս մանկապարտեզի շնորհիվ ես աշխատանք գտա և հիմա աշխատում եմ՝ իմանալով, որ երեխաս այդ ընթացքում սովորում և զարգանում է։ Այնքան ուրախ եմ, որ երրորդ երեխաս ունի այս հնարավորությունը և ափսոսում, որ մեծ աղջիկներս՝ Միլենան և Ելենան, նման հնարավորություն չունեցան, քանի որ գյուղում այն ժամանակ նախակրթարան չկար», – ասում է նախակրթարանի սան Գառնիկի մայրիկը՝ Հասմիկ Քոչինյանը:

2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 1-ը հայտարարեց որպես Ծնողների համաշխարհային օր՝ հարգանք մատուցելու և տոնելու աշխարհի բոլոր խնամակալներին: Ծնողավարությունը չափազանց բարդ աշխատանք է, որպեսզի ծնողներն ու խնամակալներն այն միայնակ անեն: Նրանք աջակցության կարիք ունեն՝ իրենց երեխաների համար կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեծ նշանակություն է տալիս ծնողներին և խնամակալներին վստահելի աջակցություն տրամադրելու գործին, որպեսզի վերջիններս հաջողության հասնեն ամենակարևոր գործերից մեկում՝ երեխաներին մեծացնելու հարցում: Վաղ ուսումնառության և զարգացման ծառայությունների հզորացումն այս աջակցության առանցքային մասն է: Մենք աշխատում ենք կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և այլ գործընկերների հետ՝ երեխաների, ինչպես նաև ծնողների ու խնամակալների համար վաղ ուսումնառության հնարավորությունները հասանելի դարձնելու հեռավոր և փոքր բնակավայրերում, որոնք հաճախ զրկված են այս հնարավորությունից»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Որակյալ նախադպրոցական ուսումնառությունը երեխայի կյանքի հիմնաքարն է: Հաջորդող կրթական փուլերը հիմնված են այս վաղ փուլում ձեռք բերված հաջողության վրա: Այնուամենայնիվ, Հայաստանում նախադպրոցական տարիքի ավելի քան 200,000 երեխա, որից շուրջ 60,000-ը՝ գյուղաբնակ, ընդգրկված չեն նախադպրոցական ծառայություններում: Մինչև 2023 թվականի ավարտը ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գործընկերների հետ համագործակցությամբ, Հայաստանի մյուս գյուղական համայնքներում կհիմնի ևս 10 այլընտրանքային նախադպրոցական կենտրոն և կշարունակի համագործակցել Կառավարության և գործընկերների հետ՝ ապահովելու, որ երեխաները հավասար կրթական մեկնարկ ունենան:

Սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում է ՀՀ կառավարության վաղ ուսումնառության հասանելիության ընդլայնման ծրագրին, այն է՝ 500 մանկապարտեզների վերանորոգմանը և կառուցմանը: