Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում, ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մայիսի 28-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցել է 52 մլն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85,72 տոկոս։ Օտար երկրներում, այդ թվում՝ սահմանային անցակետերում, քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 56,34 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունքից օգտվել է Թուրքիայի 54 մլն 24 հազար 601 քաղաքացի։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը մայիսի 28-ին կազմել է 84,15 տոկոս»,- ասել է Յեները։

Երկրորդ փուլի վերջնական տվյալներով՝ պետության ղեկավարի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 52,18 տոկոս ձայն (27 միլիոն 834 հազար 589 քվե), իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը (25 միլիոն 504 հազար 704 քվե):

«Հիմնվելով այդ տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշել է Յեները։

Էմմա Չոբանյան