«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Լուրեր

03.05.2024 | 12:53
Հայաստանը խոսքի ազատության ինդեքսով տարածաշրջանում առաջատարն է․ Factor.am-ը՝ անկախ watchdog. հրապարակվել է RSF-ի զեկույցը
03.05.2024 | 12:42
Կիրանցից հեռացրել են վրանները, Վրաստանի իշխանությունները հրաժարվել են երկխոսել ԱՄՆ-ի հետ․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 12:36
Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցրել է
03.05.2024 | 12:25
Հարձակվել են, կոտրել են մեքենան․ ոստիկանները պետք է կասեցնեին, արել են․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 12:14
Կիևն իրավունք ունի Լոնդոնի տրամադրած զենքերով հարվածել ՌԴ-ում թիրախներին․ Քեմերոն
03.05.2024 | 12:06
«Միլիցան, որ պետք է դառնար ոստիկան, 20 տարի բռնաբարվել է, և այդպես էլ չի դարձել»․ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:57
Մեքենան մխրճվել է հանրության մեջ, Արմենը 1 անգամ բռունցքով հարվածել է դիմապակուն, կալանավորել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:49
Կալանքի այս ահռելի քանակը երբեմն օգտագործվում է պատժի միջոց, որովհետև դատավճիռներ չեն կայացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:38
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով
03.05.2024 | 11:33
Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
03.05.2024 | 11:24
Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
03.05.2024 | 11:15
Տավուշի մարզկենտրոնը տեղափոխել Կիրանց․ Գեղամ Նազարյանը առաջարկ արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 11:02
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են
03.05.2024 | 10:53
Հնդկաստանում համեմունքների խառնուրդներում քաղցկեղածին և մուտագեն նյութ է հայտնաբերվել
03.05.2024 | 10:48
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում․ պատգամավորները հանդիպել են Մայքլ Քարփենթերին
Բոլորը

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն շտաբի հավաքարար Ն.Մ-ի հետ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար՝ Նորամարգ համայնքի մի շարք բնակիչներին մեկ ձայնի դիմաց տվել էր 15 հազարական դրամ կաշառք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Շտաբի պետ Վ.Հ.-ն Շտաբի հավաքարար Ն.Մ.-ի հետ, իսկ վերջինս նաև Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ի և Ի.Ա.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ 645 հազար դրամի չափով կաշառք են տվել Նորամարգ համայնքի մի շարք ընտրողների։

Հսկող դատախազի որոշմամբ, Հատուկ քննչական ծառայությունում (Հակակոռուպցիոն կոմիտե) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2021 հուլիսի 19-ին Շտաբի պետ Վ.Հ.-ին, Շտաբի հավաքարար Ն.Մ-ին, Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ին և Ի.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): 2021 թվականի հունիսի 19-ին Վ.Հ․-ն ձերբակալվել էր, հունիսի 23-ին՝ կալանավորվել, իսկ Ն.Մ-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատախազը 2021 թվականի հուլիսի 19-ին հաստատել է մեղադրյալներ Վ.Հ.-ի, Ն.Մ.-ի, Է.Կ-ի և Ի.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2023 թվականի մայիսի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ. Վ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է ափոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիներ Ն.Մ.-ն, Է.Կ.-ն և Ի.Ա.-ն դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որոշում է կայացրել Ն.Մ.-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականությամբ։
Նախաքննության ընթացքում հայտնաբերված և առգրավված ընտրակաշառքի՝ 15 հազար, 14 հազար, 10 հազար, 60 հազար դրամ գումարները դատարանի դատավճռով ենթակա է բռնագրավման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային կապերի բաժին