Կիևն իրավունք ունի Լոնդոնի տրամադրած զենքերով հարվածել ՌԴ-ում թիրախներին․ Քեմերոն

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքերը՝ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար, գրում է Current time-ը։

«Ուկրաինան ունի նման իրավունք։ Քանի որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, կարող եք հասկանալ, ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում համոզվել նրանում, որ իրեն է պաշտպանում»,- Reuters-ին ասել է Քեմերոնը՝ հավելելով, որ այդ որոշումը պետք է Կիևը կայացնի։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինային տարեկան ռազմական օգնությունը կկազմի 3 միլիարդ ֆունտ սթեռլինգ (3,7 միլիարդ դոլար):

«Մենք ամեն տարի կհատկացնենք երեք միլիարդ ֆունտ սթեռլինգ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Բրիտանիայի ԱԳ նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Քեմերոնը նշել է, որ Լոնդոնը կտրամադրի ռազմական օգնության նոր խմբաքանակ, որը կներառի ճշգրիտ կառավարվող ռումբեր, հակաօդային պաշտպանության համար հրթիռներ և սարքավորումներ 100 շարժական զենիթային համակարգերի համար։