Ո՞ր դեպքերում հարկ վճարողի միասնական հաշվից կարող է գումար փոխանցվել այլ հաշվի․ նոր կարգավորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ-ը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ է կատարել, որը նպատակ ունի կարգավորելու, թե հարկ վճարողի միասնական հաշվից ո՛ր դեպքերում կարող է իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար փոխանցվել: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Հիմա ենթաօրենսդրական ակտով կարգավորում ենք այդ դեպքերը, մասնավորապես՝ նախկինում, Հարկային օրենսգրքի կարգավորման համաձայն, հարկ վճարողը կարող էր բանկային ցանկացած այլ բանկային հաշիվ նշեր, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր, և դա բերել էր խարդախության մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը փոխանցվում էր իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվների, և, ըստ էության, թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին:

Հիմա փոփոխությունը կատարել ենք, թե ո՛ր դեպքերում հարկ վճարողն իրավունք ունի հարկային մարմին ներկայացրած իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի փոխանցել. դա վերակազմակերպման դեպքերն են, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող է փոխանցվել լուծարման դեպքում՝ կազմակերպության մասնակիցների, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ՝ իրենց հաշիվներին, և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ գանձապետական հաշիվներին»,- նշեց Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ուժի մեջ մտնելու որոշակի ժամկետ է սահմանվել, որպեսզի վեբծառայություն գործի, արդյունքում` ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության միջոցով կհավաստիանան, որ այն հաշիվը, որը ներկայացնում է հարկ վճարողը, պատկանում է այն անձին, որ օրենքի նոր կարգավորումների համաձայն` իրավունք ունի ստանալու այդ գումարը:

Մանրամասները՝ տեսանյութում։