Մի քանի պաշտոնյա իրեն թույլ է տալիս վարքագիծ, որը վարկաբեկում է համակարգը. Սոնա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:00
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

Մշակման փուլում է 2023-2026 թվականների համար հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը մոտ մեկ ամսից կդրվի հանրային քննարկումների։ Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ նշեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարությունը բավական հավակնոտ ծրագիր է և անդրադառնում է համակարգի կայացման համար կարևոր խնդիրներին։

«Եթե այդ ամբիցիոզ ծրագիրն իրականացվի, իրականում մենք մեծ առաջընթաց կարող ենք արձանագրել։ Դա բարեվարքության համակարգն է, ազդարարման համակարգն է, հայտարարագրման համակարգը, բարեվարքության ստուգումների կատարելագործումը, կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության ուժեղացումը, իրավապահ համակարգի կատարելագործումը, ինստիտուտների ամրապնդումը, կարողությունների զարգացումը, դատական համակարգի որոշ խոցելի հարցերի լուծումը, նաև կրթությանն է մեծ ուշադրություն դարձվելու»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ դա բավարար չէ, քանի որ նպատակ է դրված Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 66-ից բարձրացնել մինչև 60։
Դա բավական հավակնոտ հանձնառություն է, և, ըստ Սոնա Այվազյանի, պետք է լայն պայքար մղվի կոռուպցիայի դեմ։

«Կոռուպցիան մենք նախընտրում ենք կոչել փչացածություն, որովհետև հենց բառն այդպիսի իմաստ ունի։ Բացի դրանից, այն ցույց է տալիս ոչ միայն առանձին ինստիտուտների անարդյունավետությունը, այլ ընդհանուր հասարակության, մեր արժեքային համակարգի փչացածությունը, որը մենք ցավալիորեն դեռևս չենք կարողացել հաղթահարել։

Մենք կարող ենք իրականացնել մեծ ռազմավարություններ, ամբիցիոզ ծրագրեր, բայց այդ ամբողջը կարող է շատ արագ ջուրն ընկնել, եթե մի քանի պաշտոնյա իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ, դա վարկաբեկում է համակարգը։ Այսինքն՝ պետք է համընդհանուր մոտեցումը փոխվի առհասարակ․․․ Պետք է լինի անհարմարության զգացում, ամոթի զգացում, որը մեզ մոտ ցավալիորեն բացակայում է,  դա բացակայում է նաև անպատժելիության բերումով»,- նշեց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։