ՌԴ կառավարությունը փամփուշտների և պարկուճների արտահանման արգելք է սահմանել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կառավարության որոշումը՝ երկրից քաղաքացիական և ծառայողական զենքերի, ինչպես նաև որոշակի տրամաչափի հրաձգային զենքերի պարկուճների արտահանման ժամանակավոր արգելքի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պաշտոնական պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի կատարումն է «արտաքին տնտեսական ոլորտում գործունեության հատուկ տնտեսական միջոցների մասին»։ Որոշման մեջ այլ մանրամասներ չեն նշվում։

Հաղորդվում է միայն, որ արգելքը կգործի մինչև այս տարվա վերջ։

«Արգելքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի, այլ զորքերի, ռազմական կազմավորումների գործունեությունն ապահովելու նպատակով փամփուշտների և պարկուճների արտահանման վրա։ Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով կարելի է ենթադրել, որ թույլատրվում է փամփուշտների արտահանումն Ուկրաինա, Սիրիա և Աֆրիկայի երկրներ, որտեղ գործում է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը։

Էմմա Չոբանյան