Հայաստանը հետևողականորեն գնում է դեպի ժողովրդավարություն և խաղաղություն. Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական և համամարդկային արժեքներին ու սկզբունքներին։ Այսօր Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նկատելով, որ ժողովրդավարությունը մեր երկրում կերտվում էր տարաբնույթ խոչընդոտների, պետական ապարատում արատավոր երևույթների և կիսապատերազմական իրողությունների, անվտանգային լրջագույն մարտահրավերների առկայության պայմաններում։։

«Ի պատիվ ՀՀ քաղաքացիների՝ մենք այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած փաստ է մեր երկրում։

Իհարկե, 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու գաղափարների համար։ Բայց ամենակարևորն այս իրադրության մեջ այն էր, որ հայաստանյան իշխանությունները, չնահանջելով ժողովրդավարության էությունից և սկզբունքներից, գնացին խնդիրների լուծման ամենադեմոկրատական և ընդունելի ճանապարհով։ Ես նկատի ունեմ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որ դարձավ մեր քաղաքացիների կամարտահայտման ամենագործուն և թափանցիկ միջոցը»,- նշեց նախագահը։

Խաչատուրյանը հավելեց, որ ցանկանում է անդրադառնալ նաև մի իրողության, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս․ «Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, Ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին։ Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք։ Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլ ընդհակառակը, ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է։ Ի վերջո, Հայաստանի Անկախության հանրաքվեն, առաջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում։ Ասել է, թե մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարության ծնունդ է։

Նույն իրավիճակն է նաև այսօր, երբ դեռ թարմ են 2020 թվականի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից, երբ թվում էր, թե ժողովրդավարական ինստիտուտները պետք է հետին պլան մղվեին, բայց հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ հենց ժողովրդավարության մեջ։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք պետք է և կարող ենք ներկայանալ աշխարհին»։

Խաչատուրյանը շեշտեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է նաև խաղաղություն։

«Առանց դրա հնարավոր չէ կամ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ։ Եվ այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն»,- նշեց ՀՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։