Պուտինը փորձել է նվազեցնել Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման նշանակությունը․ ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է նվազեցնել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու սարքերի հարձակումների նշանակությունը, որպեսզի «ցույց չտա, թե որքան սահմանափակ են Ուկրաինայի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու իր հնարավորությունները»։ Այս մասին ասվում է  Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) այսօրվա զեկույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Պուտինի՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը «Կիևի պատասխանն էր» ռուսական օդային հարվածներին, մասնավորապես՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբին «երկու-երեք օր առաջ»։

Ինստիտուտի վերլուծաբանները նշում են, որ, միաժամանակ, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր «որոշումների կայացման կենտրոնական կետերին» հարվածների մասին, սակայն չէր պնդում, որ դա Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբն է։

Ըստ ISW-ի՝ Պուտինի խոսքերի հաստատում չկա։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Պուտինի շեշտադրումն անցյալ և ներկա ռուսական հրթիռային հարվածներին, հավանաբար, փորձ է՝ ցույց տալու, որ Ռուսաստանը, իբր, արդեն ակտիվորեն պատասխան հարվածներ է հասցնում և կարիք չունի պատասխանել «ուկրաինական հետագա սադրանքներին»։ Նրանց կարծիքով՝ ՌԴ նախագահը հրաման է տվել զանգվածային ավիահարվածներ հասցնել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի Զինված ուժերը չեն կարողացել ռազմաճակատում որևէ նշանակալի հաջողության հասնել։

Զեկույցում ասվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն կուռճացնի պատերազմում Ուկրաինայի կորուստների թիվը՝ այդպիսով փորձելով շեղել ուշադրությունը սեփական մեծ կորուստներից։

Էմմա Չոբանյան