Բլինքենը Թուրքիային կոչ է արել անհապաղ ավարտին հասցնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Թուրքիային անհապաղ ավատին հասցնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը՝ ընդգծելով, որ Ստոկհոլմն արդեն նշանակալի քայլեր է արել իր անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները լուծելու համար, գրում է Gercek news-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Բլինքենը նաև մերժել է այն ենթադրությունը, որ Բայդենի վարչակազմը Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը կապում է Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հետ, թեև նա ասել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը դա է անում:

Հավելենք, որ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել էր․ «Նա դեռ ցանկանում է աշխատել F-16-ների վրա: Ես ասացի նրան, որ մենք ուզում ենք գործարքը Շվեդիայի հետ, ուստի՝ եկեք դա ավարտենք»։

Ելույթ ունենալով Շվեդիայի վարչապետի հետ Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեա քաղաքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է շարունակել աշխատել Ստոկհոլմի անդամակցությունն ավարտելու ուղղությամբ՝ հուլիսի կեսերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։

«Մենք հավատում ենք, որ այժմ  ժամանակն է, և առաջ չգնալու պատճառ չկա։ Թուրքիան բարձրացրել է կարևոր և օրինական մտահոգություններ: Շվեդիան և Ֆինլանդիան երկուսն էլ անդրադարձել են այդ մտահոգություններին։ Մենք անհամբեր սպասում ենք, որ այս գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք կասկած չունենք, որ դա կարող է լինել, և դա պետք է լինի, և մենք ակնկալում ենք, որ դա կլինի», – ասել է Բլինքենը։

Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ն անդամակցության հայտը մարտի վերջին, սակայն դեռ հրաժարվում է հաստատել Շվեդիայի հայտը։

Էմմա Չոբանյան