ՌԴ-ի սողացող օկուպացիան․ Սյունիքում հյուպատոսություն բացելու իրական պատճառը՝ ըստ քաղաքական վերլուծաբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու գործընթացում հաջողության չհասնելուց հետո այժմ էլ որոշել է Սյունիքի մարզում հյուպատոսարան հիմնել։ Այս հարցը եղել է մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման օրակարգում։ Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունում հյուպատոսարան բացելու վերաբերյալ տեղեկություն չկար։

Հայաստանում ռուսական երկրորդ հյուպատոսություն ունենալու՝ Մոսկվայի ցանկության մասին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ին փոխանցեց, որ պաշտոնական Երևանը դրական է արձագանքել Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին և դեռևս ապրիլին է իր համաձայնության մասին հայտնել ռուսական կողմին:

ՌԴ հյուպատոսությունը Սյունիքում կբացվի արագացված ռեժիմով։ Նշենք, որ ըստ ընթացակարգերի՝ դիվանագիտական այս ներկայացուցչությունը բացելու համար անհրաժեշտ է մեկ տարի։ Ինչո՞ւ է շտապում ռուսական կողմն ու ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի հարավում իր ներկայությունը նաև դիվանագիտական ֆորմատով ապահովելով։ Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սա շատ վատ, և ՀՀ-ին, բացի գլխացավանքից, ոչինչ տվող նախաձեռնություն է։

Մեհրաբյանի խոսքով՝ Ռուսաստանը Սյունիքում հյուպատոսարան է հիմնում՝ Հայաստանի զարգացման ծրագերը խափանելու համար, ինչը, ըստ փորձագետի, պետք է կասեցվի։

Սյունիքի մարզը գերտերությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ սկսեց շրջանառվել Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային ճանապարհ տալու հնարավորության հարցը։ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային մարտերից հետո հոկտեմբերին Իրանը Կապանում հյուպատոսարան հիմնեց՝ հայտարարելով, որ հայ-իրանական սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է։

Սյունիքից ընտրված իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ եթե Կառավարությունն իր համաձայնությունը տվել է հյուպատոսարանի բացմանը, նշանակում է՝ դա բխում է ՀՀ ազգային շահերից։

Նշենք, որ Սյունիքում նաև ռուսական զորքերի հենակետեր կան, սակայն 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ ականատես եղանք, թե ինչպես են նրանք լքում իրենց վստահված դիրքերը։

Սյունիքում ՌԴ հյուպատոսարան բացելու տեղեկությունը հայտնվեց Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից շատ չանցած, թե արևմտյան պետությունները հայերին հորդորում են, ինչպես ՌԴ արտգործնախարարն էր ձևակերպել, ռուսներին քշել ՀՀ տարածքից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է, որ Մոսկվան նաև այս նպատակով է հյուպատոսարան հիմնում։

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են միմյանց համար տրանսպորտային ուղիները բացելու շուրջ։ Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է՝ ՀՀ տարածքով միջանցք չի պատրաստվում տալ, և ճանապարհը պիտի գործի ՀՀ իրավազորության ներքո։ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ռուսները ցանկանում են վերահսկել այդ ճանապարհը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Սյունիքն այսօր կենսական նշանակություն ունի, և գերտերությունները ցանկանում են ներկայացված լինել մարզում, սակայն, ըստ Արթուր Խաչատրյանի, վտանգ կա, որ Սյունիքը կարող է դառնալ նրանց բախման վայրը, ինչը պետք է բացառել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան