ՌԴ-ն ամրապնդվում է Սյունիքում՝ հյուպատոսարան բացելով․ կփորձեն պրոռուսական տրամադրություններ տարածել. Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ ՀՀ իշխանությունը ԱԺ ընդդիմության կողմից մեղադրվում է ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու մեջ, փաստորեն, Փաշինյանի որոշմամբ` ՀՀ-ն համաձայնություն է տվել Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսության բացմանը։ Եվ հետաքրքրական է, որ ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուն Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում բացահայտեց, թե ինչու է ՌԴ-ն ցանկանում ՀՀ-ում ՀԱՊԿ-ի ներկայություն ունենալ։ Նա մտահոգ էր, որ ՀՀ-ում ներկա են ԵՄ դիտորդները, որոնք, ըստ Շոյգուի, ՌԴ-ին ռեգիոնից հեռացնելու՝ Արևմուտքի ծրագրի մասն են կազմում։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ ՌԴ-ն ամրապնդվում է Սյունիքում՝ հյուպատոսարան բացելով, ինչից հետո արդեն կփորձեն պրոռուսական տրամադրություններ տարածել այդ մարզում։

«Ադրբեջանի հարձակումը ՌԴ-ի ձեռքին առիթ էր՝ ասելու՝ գանք, փրկենք ձեզ, որ ՀԱՊԿ-ին տեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին։ Բայց երբ մենք հրաժարվեցինք, նրանք արդեն հյուպատոսարան բացեցին։ ՌԴ-ի խնդիրն է՝ ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկել, մտցնել Միութենական պետություն։ Փլուզվող կայսրությանը նոր հողեր են պետք, կռիվը դրա շուրջ է։ Եթե Արևմուտքի աջակցությունը չունենայինք, վաղուց կուլ էինք գնացել ՌԴ-ին։ Մոսկվան մեզ ճորտության մեջ է պահել, որպեսզի ՀՀ-ին հեշտ լինի զրկել ինքնիշխանությունից։ Հիմա իր տեսակետից՝ պիտի զրկի ՀՀ-ին Արևմուտքի աջակցությունից, որպեսզի կարողանա Միութենական պետության մաս դարձնել։ Եվ այդ պատճառով հիմա Մոսկվան փորձում է ԵՄ-ին դուրս մղել»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան