Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն․ Ս. Կարայանը հանդիպել է ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է«Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինիի և կոշիկի արտադրության և որակի գծով միջազգային փորձագետ Ջորջո Գադինայի հետ՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և կազմակերպության հետ համագործակցությունը։

«Շնորհակալ ենք Ձեզ մեր հայաստանյան թիմին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Մենք տեսնում ենք Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու այս ոլորտը»,- նշել է Անիտա Տրավաինին։ Խմբի ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումների աճում են։ Նա ընդգծել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև համատեղ ուժերով խթանել որակյալ կադրերի ապահովմանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Կենտրոնը կմատուցի նաև հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները և առաջարկել մասնակցել քննարկումներին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային փորձագետների հետ քննարկել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները` գորգագործություն, մանածագործություն, կաշվի արտադրություն, կոշկակարություն։ «Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները և անհրաժեշտ ներուժը, որ մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը: