Ղազախստանը ցանկանում է Ադրբեջանում հացահատիկային ամբար կառուցել Եվրոպա արտահանելու համար՝ շրջանցելով ՌԴ-ն

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտի» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Ադրբեջանի միջազգային ծովային նավահանգստի գործողությունների ղեկավարն ասել է, որ Ղազախստանը նախատեսում է այնտեղ ամբար կառուցել՝ օգնելու ընդլայնել իր արտահանման շուկան: Ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած համաժողովում՝ Բաքվի միջազգային ծովային առևտրի նավահանգստի գլխավոր տնօրեն Յուջին Սիանն ասել է, որ կառույցը կարող է ավարտվել առաջիկա հինգ տարիների ընթացքում, գրում է Eurasianet-ը։

Նա ասել է, որ Բաքու հասնող հացահատիկը կարող է ուղարկվել «բոլորին, ում այն պետք է»։

Փոխադրման կետի կառուցումը կամրապնդի, այսպես կոչված, Միջին միջանցքի երկրների զարգացման միտումը՝ մեծացնելով դեպի Եվրոպա տանող տրանսպորտային ուղիների թողունակությունը՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Բաքվի նավահանգիստն ակնհայտորեն շահել է Կասպից ծովով արևելք-արևմուտք երթևեկության աճից: 2022 թվականին Կասպից ծովով Եվրոպա առաքվող բեռնափոխադրումների հոսքը, շրջանցելով Ռուսաստանը, տարեկան կտրվածքով աճել է 2,5 անգամ՝ հասնելով 1,5 միլիոն տոննայի։

Լրատվամիջոցը գրում է, որ Ղազախստանի դեպքում տրանսկասպյան միջանցքով արտահանման քանակը նույն ժամանակահատվածում տարեկան կտրվածքով աճել է ավելի քան վեց անգամ՝ կազմելով շուրջ 900 հազար տոննա։ Արտահանման հիմնական մասը հացահատիկն է։ Ղազախստանի հացահատիկի հիմնական գնորդը Եվրոպայում Իտալիան է, որն անցյալ տարի ներմուծել է 226,000 տոննա։ Թուրքիան գնել է 110 տոննա հացահատիկ, ինչը 58 տոկոսով աճել է: Մյուս ակտիվ գնորդներից են Լատվիան և Լեհաստանը:

Թեև այս ոլորտը համեմատաբար պակաս նշանակություն ունի Ղազախստանի տնտեսության համար՝ ածխաջրածինների ավելի մեծ արդյունաբերության ֆոնին, լոգիստիկայի մասին պրագմատիկ մտածելակերպը, այնուամենայնիվ, ազդարարում է այն ուղիները, որոնցով երկիրը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտահանման պորտֆելը։ Եվրոպական միության շուկաներ գյուղատնտեսական արտադրանքի առաքումն առաջնահերթ ոլորտներից է։

Աստանան այս ամսվա սկզբին ներկայացրել է իր առաջարկն Ալմաթիում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա տնտեսական ֆորումին։

«Ղազախստանը կարող է ԵՄ-ին առաջարկել ավելի քան 175 տեսակի վերամշակված ապրանք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 2,3 միլիարդ դոլարը. այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ինժեներական ապրանքները, երկաթի և պողպատի արտադրանքները, գյուղատնտեսական և վերամշակված սննդամթերքները: Ավելին, որպես հացահատիկի խոշոր արտադրող՝ երկիրը կարող է դառնալ Եվրամիության ռազմավարական գործընկեր պարենային գլոբալ օրակարգը սահմանելու հարցում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

ԵՄ առևտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, որը մասնակցել է Ալմաթիի ֆորումին, ասել է, որ պետք է աշխատանք տարվի «փոխադրումների առումով խոչընդոտները վերացնելու և ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ուղղությամբ»։

Լրատվամիջոցին Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գայդար Աբդիքերիմովը ասել է, որ Հարավային Կովկասը Կասպից ծովի տարանցիկ ներուժի խոչընդոտն է։ Նավահանգստի թերզարգացած ենթակառուցվածքը սահմանափակում է թողունակությունը և առաջացնում գերբեռնվածություն։ Բաքվում քննարկվող հացահատիկային տերմինալն էլ, կարծես, հենց այդ խնդրի լուծման համար է ստեղծվում։

Էմմա Չոբանյան