Պատերազմի ժամանակ փորձել են ԱԳՆ խոսնակի հեռախոսը լրտեսել. Սամվել Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ: Pegasus-ի դեպքում անգամ չեք էլ իմանում, որ ձեզ վարակել են»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ այդ ծրագիրն օգտագործվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Հայաստանի նկատմամբ։ Փորձագետի դիտարկմամբ՝ առաջին անգամ է այդ ծրագիրը կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մինչև Հայաստանում գրանցված դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում ուրիշ ոչ մի ապացուցված դեպք տեղի չի ունեցել։

Փորձագետի խոսքով՝ կիրառման թիրախների հիմնական զննումները թույլ են տալիս ասելու, որ ՀՀ ԱԳՆ խոսնակի հեռախոսը պատերազմի ժամանակ, ընդ որում՝ նաև բանակցային պրոցեսների ժամանակ, անընդհատ վարակել են։ «Խոսքը տասնայկ վարակումների մասին է։ Ամեն վարակումը շատ թանկ է, մի վարակման դեպքում խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է։ Անտրամաբանական կլիներ, որ մեր հատուկ ծառայություններն այդքան փող ծախսեին ԱԳՆ խոսնակի վարակման համար»,- նշեց Մարտիրոսյանը։

Նա հավելեց, որ Pegasus-ը մշակել է NSO Group իսրայելական կազմակերպությունը, և եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։

Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ. «Որովհետև այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,- հայտնեց նա։

Նշենք, որ դեռ 2021 թվականից էին մարդիկ սկսել կասկածել, որ իրենց հեռախոսներում ինչ–որ լրտեսական ծրագրեր կան, ինչը որոշ ստուգումներից և ուսումնասիրություններից հետո հաստատվեց։ «Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին «Pegasus»–ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ-ը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։