ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի․ Բայդենն ու Մաքքարթին համաձայնության են եկել

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին համաձայնության են եկել վերջնական համաձայնագրի շուրջ, որով բարձրացվում է երկրի պետական պարտքի վերին շեմը։ Reuters-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կբարձրացնի պետական պարտքի վերին շեմը, որը ներկայում կազմում է մոտ 31,4 տրիլիոն դոլար:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ 99 էջանոց փաստաթղթի վերջնական տեքստում հաշվի կառնվեն առաջնահերթություններն ու ձեռքբերումները, կմերժվեն վետերանների, տարեցների և անապահով ընտանիքների աջակցությունը նվազեցնելու պահանջները, ինչպես նաև աջակցություն կստանան Բայդենի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի կողմից առաջ քաշված «ուսանողական վարկերի» միջոցով պարտքերի մարման նախաձեռնությունը։

«Այս գործարքը լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար», – ասել է Սպիտակ տան ղեկավարը հանգստյան օրերին ընթացած բանակցություններից հետո։ Մաքքարթիի խոսքով՝ ԱՄՆ-ի բյուջեում ծախսերն առայժմ կկրճատվեն։ Որպեսզի համաձայնագիրը ուժի մեջ մտնի, փաստաթուղթը պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, և դա պետք է տեղի ունենա մինչև հունիսի 5-ը, երբ երկրի ֆինանսների նախարարությունը, ենթադրաբար, կարող է հայտարարել ներդրողների հանդեպ իր պարտավորությունները կատարելու համար փողի պակասի մասին: