Երևանցին խուժան չէ. Հախվերդյանը` Սիմոնյանի թքելու, Արցախի, Սուպեր Սաքոյի, «գարշելի մկկոցով» երգերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Ինձ համար շատ կարևոր է Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ, որովհետև այդ պարագայում մեզ համար շատ հարցեր պարզ կդառնան: Վերջերս եղա Ուկրաինայում, ժողովուրդը մեզ նման խամրած հայացքներով փողոցներով ման էր գալիս: Մեզ մոտ, ճիշտ է, քաղաքներ հողին չեն հավասարեցրել, բայց մենք երեսուն տարի ենք այդ վիճակում»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, որը օրեր առաջ Կիևում և Օդեսայում հանդես եկավ համերգներով: Հարցին, թե ինչու արտերկրի երգիչներն էլ մեզ մոտ չեն գալիս համերգների, Ռուբեն Հախվերդյանը պատասխանում է. «Մեր պատերազմը նույնքան մեծ հնչողություն չստացավ, որքան ռուս-ուկրաինականը, որի արդյունքում պատռվեց ռուսական կայսրության դիմակը, մարդիկ հասկացան, որ այն ի սկզբանե ֆաշիստական երկիր էր»:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 ք/կմ տարածքով, ներառյալ`Արցախը: Հարցին, թե ինչ է մտածում այդ ուղղությամբ, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչու է անհեթեթություն խոսել, բայց երևի դիպլոմատիկ հայտարարություն է արել: Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, այլապես չենք կարող այդ հարցը նորից բացել: Եթե մնում ենք Ռուսաստանի հետ, նա է տնօրինում ապրելու մեր իրավունքը: Ես սպասում եմ այնպես, ինչպես ուկրաինացին էր սպասում զենք ստանալ արևմուտքից: Մենք խաղացող չենք, մեր ձեռքում կոզր չկա. այն կտա արևմուտքը»:

Ամիսներ առաջ երգիչը հայտարարել էր, որ առաջադրվելու է ընտրություններում որպես Երևանի քաղաքապետի թեկնածու «Եվրոպական» կուսակցության կողմից: Հիմա արդեն նա նշում է, որ ինքը քաղաքապետի թեկնածու չէ, իր փոխարեն պատրաստվում է առաջարկել այլ անձի թեկնածություն և կանգնելու է նրա կողքին, թե ում` դեռ չի ասում. «Ուզում էի, որ իմ անունը դեր խաղա, որ կարգին մարդ գա քաղաքապետի թեկնածու: Կցանկանայի` նա լիներ անկուսակցական, սկզբունքային մարդ: Սա ի սկզբանե որոշված քայլ էր, թող ուշադրությունն ինձ վրա գա, ես էլ ասեմ` ով է արժանի այդ տեղում լինել: Ես կցանկանայի քաղաքապետի խորհրդատու աշխատել, առանց աշխատավարձի»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է նաև «երևանցի» հասկացության մասին, անդրադառնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` քաղաքացու երեսին թքելուց հետո որպես «երևանցի տղա» արդարանալու հանգամանքին. «Ներեցե´ք, երևանցին հո խուժան չի՞ լինում, դա սովորական խուժանություն է, խուլիգանություն: Հիմա խուլիգանություն հիմականում անում են բարձր խավի ջահելները, իսկ մեր ժամանակ ցածր խավն էր դրանով զբաղվում»:

Երգահանը անդրադառնում է նաև Երևանում առկա մի քանի ցցուն խնդիրների, որոնց, ըստ իրեն, ապագա քաղաքապետը պետք է առաջնային լուծում տա. «Այս քաղաքը գենպլան ունի՞, Երևանում 99 տոկոսով քաղաքապետ են եղել գործից չհասկացող մարդիկ: Գլխավոր ճարտարապետներին պետք է հավաքել և պարզաբանել` ով ինչ այլանդակություն է թույլ տվել: Ջուրը սպառվելու է և չհասնի բարձրահարկ շենքերին, որ սարքում են: Զանգվի ձորը, որ շահավետ ձևով վաճառվեց ռեստորաններին, աղբի մեջ է հայտնվել: Դա իմ մանկության գետն է: Բնապահպանությունը մեզ համար ավելի առաջնային խնդիր է, քան թուրքական խնդիրը»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է նաև մեր երգարվեստում առկա միտումների մասին, անդրադառնում վերջերս
Սուպեր Սաքոյի կողմից Կոմիտասի վերաբերյալ արված դատողություններին. «Այսօր գարշելի մկկոցով ադրբեջանական մեղեդիներ են երգում` ռուսերենով, ասում են` ապե, էտի հայկականա: Սուպեր Սաքո կլինի, Թաթուլ թե Պողոս, բոլորը շրջված արժեքների կրող են: Սուպեր Սաքոյի հնչեցրած մտքերը անգրագիտության հետևանք են: Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ Անդրանիկ Մարգարյանի արձանը պանթեոնում Կոմիտասի կողքին է. նույն երևույթն է: Մթնոլորտը թունավոր է, սնկերն էլ աճում են»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան