Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների և ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում և՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել և շնորհավորել, «մի քանի բառ փոխանակել» նրա հետ։

 Ֆեյսբուքում և էլեկտրոնային եղանակով են շնորհավորանքներ հղել, ինչի համար դաժան քննադատության արժանացան ոմանք, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ այս անգամ և՞ս, ինչպես մյուս բոլոր տարիներին, դուք առանց հոբելյարի հավաքվեցիք ռեստորաններից մեկում՝ նշելու «վոժդի» տարեդարձը, մեզ հետ զրուցող ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Քանի որ երկուշաբթի տեղի էր ունենալու ԳՄ նիստ, այս անգամ հարմար գտանք այդտեղ շնորհավորել իրեն․ դա էլ է հին սովորույթներից»։ Իսկ ինչո՞ւ եք երկուշաբթի օրով ԳՄ հրավիրում։

«Նախորդ անգամվանից հարց էր մնացել, ոմանք բացակայում էին՝ դրա համար»։ Նախիջևանի կուտակումների՞, որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելո՞ւ, Կարեն Կարապետյանին փոխարինող գտնելո՞ւ, ո՞ր հարցն է այդպես շտապ հավաքի առիթ դարձել։ «Թվարկվածից ոչ մեկը․ քննարկվող հարցը բարձրաձայնման ենթակա չէ»։ Իսկ ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ոչ շուտ»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: