Ադրբեջանը բացահայտեց՝ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» ստանալ․ Պուտինը եթե հերքեր, Ալիևը գրավոր կապացուցեր․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

Չնայած ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում, բայց դա տեղի չունեցավ, ավելին՝ այդ հանդիպումը տևեց ընդամենը 20 րոպե։ Կարելի՞ է պնդել, որ հերթական անգամ ռուսական միջնորդությունը ոչ արդյունավետ ստացվեց։

-Եթե արդյունավետության չափանիշ համարենք այն, որ ինչ-որ բան պետք է ստորագրվեր կամ պայմանավորվածություն ձեռք բերվեր, ապա այո՛, արդյունավետ չեղավ: Բայց ես այլ չափանիշներ ունեմ կապված արդյունավետության հետ։ Իմ գնահատմամբ՝ այն արդյունավետ էր, որովհետև այնտեղ, օրինակ, Ադրբեջանի կողմից առաջին անգամ բարձրաձայնվեց Ռուսաստանի շահագրգռվածությունը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ինչը շատ կարևոր է, որովհետև Հայաստանի ներքին դիսկուրսում այդ թեմայի մասին խոսելը մեկ բան է, Ադրբեջանի նախագահի կողմից այդ մասին ՌԴ նախագահի ներկայությամբ խոսելը՝ այլ բան։ Ընդ որում, Պուտինի կողմից այս մոտեցումը չհերքվեց։ Կարելի է ասել, որ այն, ինչի մասին Հայաստանն ասում էր, իր հաստատումը ստացավ այս մոսկովայն հանդիպումներում։

Իսկ թե ինչու այդ հանդիպումը տևեց 20 րոպե, ապա, ամենայն հավանականությամբ, պատճառն այն էր, որ կարևոր հարցի շուրջ համաձայնության հասնելու հիմքեր չկային, ինչի մասին նշվում էինք ես և այլ փորձագետներ։ Իսկ այն հարցի վերաբերյալ, ինչի շուրջ համաձայնություն արդեն կա, խոսելու շատ բան չկար․ դա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանն է վերաբերում։ Այսինքն՝ օրակարգի շատ նեղ լինելով է պայմանավորված, որ հանդիպումն այդպես կարճ տևեց։

-Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում միայն մի միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին է խոսվում, որը պետք է ռուսների հսկողության տակ լինի, և դա այդպես չէ։ Նա նաև զարմացած ասաց, որ առաջին անգամ է լսում, թե «Զանգեզուրի միջանցքի» առումով Ռուսաստանը համաձայն է Ադրբեջանի հետ։ Եվ դրան Պուտինը որևէ արձագանք չտվեց։ Կարո՞ղ էր ՌԴ նախագահը, դեմ լինելով, չարտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

-Տեղյակ ենք, որ Ռուսաստանն իսկապես դա ցանկանում է, և գրավոր ապացույցներ կան այդ մասին։ Ուղղակի Պուտինը չցանկացավ, որ այդ թեման ծավալվի, որովհետև եթե նա հերքեր, Ալիևը կարող էր հետագայում հրապարակել գրավոր ապացույցները, և կստացվեր, որ ՌԴ նախագահը ստել է։ Այդ պատճառով Պուտինը դիվանագիտական տերմինաբանոնւթյամբ շրջանցեց թեման և չհերքեց։ Բայց Ալիևի բարձրաձայնումն էլ բավարար է, որպեսզի հիմնավորվի Հայաստանի այն մոտեցումը, թե Ռուսաստանը շահագրգռված է այդ միջանցքի հարցում։

Կցանկանամ նշել նաև մեկ կարևոր բանի մասին, որին անդրադարձ շատ քիչ է կատարվում մեր լրատվամիջոցներում։ Հիմնականում ուշադրություն է դարձվում Փաշինյան-Ալիև հակադարձումներին, բայց այս հանդիպման ընթացքում Պուտինի կողմից երկու արտահայտություն հնչեց, որոնք շատ կարևոր են և մեծ նշանակություն ունեն տարածաշրջանային քաղաքականության վրա։ Առաջինն այն է, որ Պուտինը խոսեց այն մասին, որ մենք բոլորս ապրել ենք Խորհրդային Միությունում՝ որպես մի մեծ ընտանիք․ սա ևս մեկ անգամ շեշտադրում է Ռուսաստանի կայսերական հավակնություններն ու տարածաշրջանի նկատմամբ իրենց տեսակետը։ Եվ երկրորդ՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի՝ ԵՏՄ-ում ինտեգրման խորացման վերաբերյալ խոսքն էր․ նա ասաց, որ և՛ Ուզբեկստանը, և՛ Ադրբեջանը իրենք կորոշեն, թե ինչքանով խորացնեն իրենց հարաբերությունները ԵՏՄ-ի հետ։ Ադրբեջանի մասով ասեմ, որ սրանով արդեն վերադառնում ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այն համաձայնությանը, որ ունեցել է Ալիևը պատերազմ սկսելու վերաբերյալ․ պետք է պարտադիր ուժային կենտրոնների կողմից գոնե չխոչընդոտելու համաձայնություն լիներ, և դրա դիմաց Ալիևը պետք է ինչ-որ գին վճարեր։ Ես բազմիցս նշել եմ, որ այդ գինը լինելու է ինտեգրացիոն պրոցեսներում Ադրբեջանի մասնակցությունը։ Եվ հիմա տեսնում ենք, որ արդեն Ալիևը ԵՏՄ նիստերին է մասնակցում՝ դեռևս որպես հյուր։

Ես համոզված եմ, որ ՌԴ նախագահի և իշխանության լավագույն երազներում կա Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալը և հետագայում Միութենական պետություն կոչվող մառազմին Ադրբեջանի անդամակցումը, որին, ըստ ՌԴ հրապարակումների, մինչ այդ պետք է անդամակցած լինեին նաև Հայաստանը, Ղազախստանը և այլն։ Փառք Աստծո, որ Ուկրաինան տեղի չտվեց, և այս պահին չունենք նման զարգացում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան