Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունն ԱՄՆ Պետքարտուղարությունում և Պենտագոնում հանդիպումների ընթացքում տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը մայիսի 22-24-ը մի շարք հանդիպումներ է անցկացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական պատվիրակությունը մի շարք սենատորների ու կոնգրեսականների հետ հանդիպումներ է անցկացրել՝ բողոքելով Հայաստանից, որ, իբր, Երևանը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին կեղծիքներ է տարածում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպումներ են տեղի ունեցել նաև Պետքարտուղարությունում և Պենտագոնում։ Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականի առաջին տեղակալ Սթենլի Բրաունի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Կարա Մաքդոնալդի հետ։  Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման ներկա վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմաքաղաքական, հումանիտար և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ։

Պատվիրակությունը հանդիպել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության, ռազմական պատրաստության և կրթության հարցեր, համագործակցությունը կրթության ոլորտում։

Բացի այդ, Մամեդովը մասնակցել է առաջատար վերլուծական կենտրոններում կլոր սեղան-քննարկումների։

Էմմա Չոբանյան