ISW-ն ԵՏՄ գագաթնաժողովը դիտարկում է որպես պատժամիջոցների շրջանցման խորհրդակցություն

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն (ISW) իր հերթական զեկույցում, բացի ռազմական գործողությունների ընթացքի ավանդական վերանայումից, անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին՝ այն դիտարկելով Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու փորձի տեսանկյունից։

«Կրեմլը, ինչպես երևում է, փորձում է ԵՏՄ անդամ ու այլ հետխորհրդային պետություններին համոզել օգնել Կրեմլի կողմից Չինաստանի, Իրանի և այլոց օգնությամբ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ կազմակերպելու հարցում»,- գրում է ISW-ն։

Ինստիտուտը, մասնավորապես, նշում է գագաթնաժողովում Պուտինի հայտարարությունները, որոնցից մեկը կոչ էր ԵՏՄ երկրներին երրորդ երկրների հետ տեխնոլոգիական դաշինքներ ստեղծելու՝ գուցե Ռուսաստանին զենքի համար բարձր տեխնոլոգիական բաղադրիչներ տրամադրելու համար, ենթադրում է ISW-ն։  Մյուս կոչը վերաբերում էր «Արտադրված է ԵՏՄ-ում» մակնշմամբ ապրանքներ արտադրող համատեղ ձեռնարկությունների թիվն ավելացնելուն, որպեսզի, ինչպես կասկածում են ISW-ի վերլուծաբանները, քողարկվի պատժամիջոցների տակ գտնվող ռուսական արտադրանքը: