ՀՀ-ն դեմարշ հայտարարեց ՀԱՊԿ-ին․ սա փաստացի դադարեցում է ՀՀ-ի անդամության․ անպիտա՛ն է դաշինքը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր չի մեկնել Մինսկ և չի մասնակցում ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին։ Շոյգուն նիստի ժամանակ հիշել է, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, կազմակերպության անդամ, և որ ՀԱՊԿ-ի համատեղ օպերատիվ-մարտական գործունեությանը ՀՀ-ի մասնակցությունը կարևոր է։

Երևանը չեղարկել էր ՀԱՊԿ-ի զորավարժությունը Հայաստանի տարածքում։ Բացի այդ, ՀԱՊԿ-ն չի աջակցել ՀՀ-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիաները հետ մղելու համար։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Լավրովի մամուլի խոսնակ Մարիա Զախարովային՝ ականջին օղ անել ՀԱՊԿ-ի մասին իր խոսքը՝ այն մասին, որ ՀՀ-ն չի բացառում դուրս գալը ՀԱՊԿ-ից։

«Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել է Զախարովան:

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանին Factor TV-ին տված հարցազրույցում հարց ուղղեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն դեմարշ հայտարարեց ՀԱՊԿ-ին՝ Պապիկյանի չմասնակցելով։ Սա դաշինքին անդամության փաստացի դադարեցում է, անպիտա՛ն է ՀԱՊԿ-ն»,- ասաց Նորիկյանը՝ շեշտելով, որ հանուն Հայաստանի անվտանգության ապահովման ՀՀ իշխանությունը պետք է գործակցի բոլոր կարող ուժերի հետ, նույնիսկ՝ ՀԱՊԿ-ից հեռանալու գնով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան